Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իրական հատվածի վիճակագրություն

 
       Իրական հատվածի վիճակագրության ոլորտում Կենտրոնական բանկի կարևորագույն խնդիրներից է գների ընթացիկ միտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացումը: Մասնավորապես, գների ընդհանուր մակարդակը վերահսկելու և արդյունավետ կառավարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը սպառողական շուկայում պարբերաբար, տասնօրյա կտրվածքով իր ներքին օգտագործման համար իրականացնում է գների կարճաժամկետ դիտարկումներ, որոնց արդյունքներն օգտագործվում են սպառողական գների ինդեքսի (գների վիճակագրության պաշտոնական պատասխանատուն է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` www.armstat.am ) կարճաժամկետ գնահատականների և կանխատեսումների իրականացման համար:
     Քանի որ գների միտումները բնութագրվում են զգալի տատանողականությամբ` մասնավորապես պայմանավորված որոշ ապրանքների և ծառայությունների արտադրության ու սպառման սեզոնայնությամբ, պետության կողմից կարգավորվող գների փոփոխության ազդեցությամբ, այդ պատճառով գների մակարդակի երկարաժամկետ փոփոխությունները կառավարելու համար Կենտրոնական բանկի կողմից միջազգային փորձի հիման վրա մշակվել է բնականոն գնաճի հաշվարկման մեթոդաբանություն: Վերջինիս հիման վրա հաշվարկված բնականոն գնաճը արտացոլում է Կենտրոնական բանկի կողմից իրականացված քաղաքականության ազդեցությունը գների մակարդակի վրա: Բնականոն գնաճի ցուցանիշը պարբերաբար հրապարակվում է ԿԲ պաշտոնական հրապարակումներում:
       ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման քաղաքականության որդեգրումից հետո առավել քան երբևէ կարևորվում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների ճշգրիտ հաշվարկը, որը թույլ կտա ճշգրիտ պատկերացում կազմել ընդհանուր տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ուստի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարևորվում է իրական հատվածի վիճակագրության մեթոդաբանության հետևողական կատարելագործումը, ինչպես նաև իրական հատվածի հիմնական ցուցանիշների տեղեկատվական շտեմարանների կազմումը և պարբերական թարմացումը:
 
Վիճակագրական տվյալներ`
 
Համախառն ներքին արդյունք
Գնաճ
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next