Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վճարահաշվարկային համակարգեր

Վճարահաշվարկային համակարգերի տեսակներ

 
Վճարահաշվարկային համակարգը` վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:
ՀՀ առևտրային բանկերի միջև իրականացվում են ինչպես միջբանկային, այնպես էլ ներբանկային վճարումներ: Հայաստանի Հանրապետությունում տարածքում միջբանկային վճարումների գերակշռող մասն իրականացվում է ՀՀ Կենտրենական բանկում վարվող առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով օգտագործելով ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգերը : Առևտրային բանկերի միջև միջբանկային հաշվարկներն իրականացվում են նաև միմյանց մոտ վարվող Լորո/Նոստրո հաշիվների միջոցով:
ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգերն են`
 
Այս համակարգերում վերջնահաշվարկներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի ՙԳործառնական օր՚ ծրագրային համակարգում, որը ապահովում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման ՙԳլխավոր գրքի՚ (General ledger) վարումը, և որում հաշվառվում են նաև ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների դրամական հաշիվները և հաշիվներով իրականացվող ֆինանսական տրանզակցիաները:
Կենտրոնական բանկից դուրս` Լորո/Նոստրո հաշիվներով միջբանկային հաշվարկներն իրականացվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` օգտագործելով հեռահաղորդակցման տարբեր համակարգեր (ՍՎԻՖԹ, Սի-ԲԻ-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանց, Տելեքս, Ֆաքս և այլն):
ՀՀ տարածքում գործում է նաև ՙԱրՔա՚ քարտերով վճարումների միասնական համակարգը ` որը հանդիսանում է մանրածախ վճարումների համակարգ և ապահովում է ՙԱրՔա՚ վճարային քարտերով ինչպես նաև VISA և MASTERCARD միջազգային քարտերով գործառնությունների կատարումը: ՙԱրՔա՚ համակարգում կատարված գործառնությունների պրոցեսինգը ու քլիրինգը իրականացվում է ՙԱրՔա՚ պրոցեսինգային կենտրոնի կողմից, որը 2003թ.-ից ապահովում է նաև միջազգային վճարային համակարգերի VISA և MASTERCARD վճարային քարտերով գործառնությունների պրոցեսինգը և քլիրինգը:
Միջազգային փոխանցումների իրականացումը ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից իրականացվում են հեռահաղորդակցման տարբեր միջոցներվ, ինչպես նաև անդամակցելով միջազգային փոխանցումների իրականացման տարբեր համակարգերի:  
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next