Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բանկերը և ոչ բանկ ֆինանասական կազմակերպությունները:
ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ բանկային լիցենզիայի հիման վրա և իրենց հայեցողությամբ անդամակցել ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերին, ինչպես նաև միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին:
Ոչ բանկ ֆինանասական կազմակերպությունների թվին են պատկանում վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնց գործնեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով: Ըստ այս օրենքի` վճարահաշվարկային  կազմակերպությունների տեսակներն են.
            1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպություններ, որոնք որպես ձեռնարկատիրական գործնեություն, իրականացնում են վճարումնների ընդունումը և կատարումը առանց բանկային հաշիվների բացման,  ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարային ծառայությունների մատուցումը, որոնք կապված  են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:
            Այս կազմակերպությունները իրավասու են անդամակցելու միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին և իրականացնել դրամական փոխանցումներ` ֆիզիկական անձանց համար, առանց բանկային հաշիվների բացման:  
            2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:
            3.Էլեկտրոնային փողերի թողարկում իրականացնող կազմակերպություններ: Այս կազմակերպությունների գործնեությունը կարգավորող կարգի իմաստով Էլեկտրոնային փողերի թողարկում իրականացնող կազմակերպությունների թույլտվություն ստանալու նպատակով դիմորդ կազմակերպությունը նախ պետք է ունենա դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա, որից հետո միայն կարող է ստանալ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության:
 ՀՀ-ում գործում են այնպիսի կազմակերպություններ, որոնք իրենց գործնեությունը իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետք է ստանան երկու տեսակի լիցենզիա` դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաներ:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next