ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Ձեռնարկությունների վարկանշում
Վարկանշման պայմաններ
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կարող են վարկանշվել այն ձեռնարկությունները, որոնց տարեկան հասույթը գերազանցում է 100 միլիոն դրամը և որոնք շուկայում գործում են առնվազն երեք տարի:
Ձեռնարկությունը պետք է ՀՀ ԿԲ-ին տրամադրի տարեկան և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները`
- ՙՀաշվապահական հաշվեկշիռ՚ (Ձև N1),
- ՙՖինանսական արդյունքների մասին հաշվետվություն՚ (Ձև N2)
- 'Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն՚ (Ձև N3)
- ՙԴրամական հոսքերի մասին հաշվետվություն՚ (Ձև N4)
ՙՖինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություն՚ (Ձև N5):
Եթե ձեռնարկության ֆինանսական հաշվետվությունները հաշվետու ժամանակահատվածում ենթարկվել են աուդիտորական ստուգման հեղինակավոր աուդիտորական ընկերությունների կողմից, ապա ՀՀ ԿԲ պետք է ներկայացվեն աուդիտորական կազմակերպությունների կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները: Աուդիտորական ստուգում չանցնելու դեպքում ներկայացման են ենթակա Հարկային պետական ծառայության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները:
Բացի ֆինանսական հաշվետվությունների տրամադրումից, ձեռնարկության ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք պետք է պատասխանեն ՀՀ ԿԲ կողմից գործուղված հարցազրուցավարի հարցերին:
Վարկանիշ ստանալու կամ ձեռնարկությունների վարկանշման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ԿԲ 592-564 հեռախոսահամարներով կամ
rating@cba.am էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: