ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Վարկային ռեգիստր
Վարկային ռեգիստրի զարգացումը
Վարկային տեղեկատվության շրջանառումն արդյունավետ կազմակերպելու համար այս փուլում ՀՀ կենտրոնական բանկի տեսնակյունից կարևոր խնդիր է հանդիսանում բանկային համակարգում մրցակցության միջավայրի ձևավորումը, որի նախադրյալը կորպորատիվ կառավարման ներդրումն է: Խնդրի լուծումից հետո կստեղծվեն բարենպաստ պայմաններ` բանկերի կողմից վարկային բյուրոների ծառայությունների նկատմամբ պահանջարկ ապահովելու առումով:
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում խթանել մասնավոր վարկային բյուրոնների զարգացումը` ՀՀ կենտրոնական բանկը որդեգրում է հետևյալ մոտեցումը.
վարկային տեղեկատվության շրջանառումը նպատակահարմար է իրականացնել պետական վարկային ռեգիստրի և մասնավոր վարկային բյուրոների համակարգերի համադրության միջոցով, ընդ որում Կենտրոնական բանկը չի ընդլայնելու վարկային ռեգիստրի աշխատանքների ոլորտը, բացառությամբ շրջանառվող տեղեկատվության նվազագույն սահմանաչափը մինչև զրո իջեցնելը, և խթանելու է ՀՀ տարածքում գործող բանկերին` շրջանառել իրենց վարկային տեղեկատվությունը վարկային բյուրոների միջոցով: Վերջինս հնարավորություն կտա.
գնահատել հիփոթեքային (սպառողական) վարկավորման ընթացքում առաջացող ռիսկերը
ստեղծել վարկառուի վարկարժանության թվային գնահատում` վարկային քարտերի կամ հիպոթեքային (սպառողական) վարկերի տրամադրումը խթանելու համար
խթանել վարկային բյուրոներին, որպեսզի վերջիններս հավաքագրեն տեղեկատվություն այն սուբյեկտներից, որոնցից չի հավաքագրում վարկային ռեգիստրը, այն է` կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններից, դատարաններից, ապահովագրական ընկերություններից, հետաձգված վճարումներով աշխատող կազմակերպություններից և այլն: Կենտրոնական բանկը խթանելու է այդ տեղեկատվության օգտագործումը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: