Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ

Ներդրումային դրամներ





«Նոյյան տապան»-ը ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամն է: Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով: Նոյյան տապանը Հայաստանի պատմության ամենավառ խորհրդանիշներից է: Համաշխարհային ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին լեգենդը հայտնի է բոլոր ժողովուրդներին: Դարեր շարունակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ որոնել են Նոյյան տապանը Արարատ լեռան գագաթին: Անգամ մեր օրերում հայտնվում են «փաստացի» ապացույցներ տապանի գոյության մասին:
«Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների կողմից լայնորեն նպաստելու է Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը:
ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությանը: «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամը պատրաստված է 999 հարգի արծաթից: Այն նախատեսվում է թողարկել 1/4, 1/2, 1, 5, 10 տրոյան ունցիա և 1 և 5 կգ քաշերով:
Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի վաճառք չի իրականացնում: Այլ տեղերից ձեռք բերված դրամները կարող են ընդունվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրենց անվանական արժեքով, եթե դրանք իսկական են և պահպանել են իրենց ամբողջական տեսքը և քաշը:
«Նոյյան տապան» ներդրումային դրամը ձեռք բերելու համար խնդրում ենք այցելել www.geiger-edelmetalle.de կայքը:



1/4 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




1/2 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




5 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




1 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ




 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next