|
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); return false; 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ
Ներդրումային ծառայություն մատուցող անձիք
Ներդրումային ծառայություններ կարող են մատուցել ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, բանկերը և վարկային կազմակերպությունները:
Ներդրումային ծառայություններն են.
- հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
- իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
- արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
- իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
- արժեթղթերի փաթեթի կառավարումը,
- արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
Ներդրումային ծառայություն մատուցող անձը, բացի ներդրումային ծառայություններից, կարող է մատուցել նաև հետևյալ ոչ հիմնական ծառայությունները`
- արժեթղթերի պահառություն,
- փոխառության տրամադրում հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար` պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
- արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում,
- խորհրդատվության տրամադրում ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
- արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացում,
- վարկային կազմակերպության գործունեություն,
- արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:
Ներդրումային ծառայություններ են մատուցում`
|
|
|