|
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); return false; 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է ՀՀ տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, արժեթղթերի կարգավորվող շուկաները և չկարգավորվող առևտրի ոլորտը, Կենտրոնական դեպոզիտարիան, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց:
ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկը` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության հիմնական նպատակներն են.
- ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ,
- արժեթղթերի շուկայի թափանցիկ ության , կայուն և արդյունավետ զարգացմ ա ն ապահովումը ,
- արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը,
- արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը:
Համաձայն ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚ ՀՀ օրենքի` թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:
Թողարկողի կողմից իրականացվող արժեթղթի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է` ուղղված նույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը: Ընդ որում` արժեթղթերի թողարկումը թողարկողի միևնույն որոշման հիման վրա սակայն տարբեր ժամանակահատվածներում (սերիաներով) համարվում է մեկ թողարկում:
Հաշվետու թողարկող ն այն թողարկողն է, որի կողմից թողարկված որևէ դասի արժեթուղթը թույլատրված է ՀՀ տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին:
ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքով, ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ ՀՀ օրենքով, ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚ ՀՀ օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ արժեթղթերի շուկայում գործել են ներդրումային ծառայություններ մատուցող 21 բանկ և 8 ներդրումային ընկերութուն: Ներդրումային ծառայություն մատուցող ընկերություններից յոթը կարող են իրենց կամ հաճախորդի անունից և իրենց կամ հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքներ իրականացնել, վեցը` հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականներ ընդունել և հաղորդել, արժեթղթերով ներդրումների հետ կապված խորհրդատվություն տրամադրել, իրականացնել արժեթղթերի տեղաբաշխման գործունեություն և հինգը` արժեթղթերի փաթեթի կառավարում:
30.06.2011. դրությամբ ներդրումային ընկերությունների`
ընդհանուր կապիտալը կազմել է 3.8 մլրդ. դրամ
ընդհանուր ակտիվները կազմել են 22.5 մլրդ. դրամ:
ՀՀ արժեթղթերի շուկայում գործում են նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և արտարժույթի և արժեթղթերի առք/վաճառք սակարկություններ կազմակեպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ն:
30.06.2011թ. դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրի 15 հաշվետու թողարկողների արժեթղթեր:
30.06.2011թ. դրությամբ թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.1 մլրդ դրամ, բաժնետոմսերի ծավալը` 49.8 մլրդ դրամ:
|
|
|