Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Economic Forecast Platform
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

2006թ. հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը ստանձնել է Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը: Միասնական վերահսկողական մարմնի ստեղծման հիմնական դրդապատճառը ֆինանսական շուկայում ընդհանուր ռիսկերի վերահսկումն էր: Աշխարհում ֆինանսական համակարգի զարգացումներին բնորոշ են բանկային, ապահովագրական և արժեթղթերով գործունեությունների մերձեցման միտումները, ըստ որի վերահսկողությունից պահանջվում է համալիր կերպով դիտարկել ֆինանսական շուկայի զարգացման միտումները, գնահատել ֆինանսական շուկայի տարբեր հատվածներին բնորոշ ռիսկերը, դրանց ազդեցությունը ընդհանուր ֆինանսական համակարգի զարգացումների վրա:
ՀՀ ֆինանասական շուկայի խոշորագույն մասնակիցն է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը: 2011 թվականի հունիսի 30-ի  դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 21 առևտրային բանկեր 418 մասնաճյուղերով:
Բանկերի.
 
  • ընդհանուր կապիտալը 30.06.2011թ. դրությամբ կազմում է 339.7 մլրդ. դրամ  
  • ակտիվները 30.06.2011թ. դրությամբ կազմում են 1 տրլն 759 մլրդ. դրամ ընդհանուր
  •  պարտավորությունները 30.06.2011թ. դրությամբ կազմում են 1 տրլն 420 մլրդ. դրամ:

 

2011թհունիսի 30-ի դրությամբ ՀՀ ֆինանսական շուկայի այլ մասնակիցներից են.
  • 31 վարկային կազմակերպություններ` 67 մասնաճյուղերով,
  • 9 ապահովագրական ընկերություններ և 4 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ),
  • ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցները, որոնք են, 8 ներդրումային ընկերություններՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:
  • 119 գրավատներ,
  • 236 արտարժույթի առք ու վաճառք իրականացնող փոխանակման կետեր` մասնաճյուղերը ներառված չեն
  • 1 արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք,
  • 10 դրամական փոխանցումներ իրականացնող  ընկերություն
  • 6 վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություն
  • 15 հաշվետու թողարկողներ

30.06.2011 թ. դրությամբ բանկային համակարգի.
  • ակտիվների 59.6%-ը (կամ 1048.2 մլրդ դրամը) բաժին է ընկնում տնտեսությանը տրամադրած վարկերին (վարկերի 96.6%-ը բաժին է ընկնում 'ստանդարտ' դասի վարկերին),
  • պարտավորությունների 52.7%-ը (կամ 748.6 մլրդ դրամը) կազմում են ֆիզիկական և իրավաբանական (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) անձանցից ներգրաված միջոցներըկապիտալի կազմում (փաստացի լրացված) կանոնադրական հիմնադրամի մեծությունը կազմում է 226.4 մլրդ.դրամ

30.06.2011 թվականին դրությամբ բանկային համակարգը ապահովել է 19.3 մլրդ. դրամ զուտ շահույթշահութաբերությունը ըստ ակտիվների (ROA տարեկանացված) կազմել է 2.2%, շահութաբերությունը ըստ կապիտալի (ROE տարեկանացված)` 11.6%: ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածությունը գնահատվում է ցածր. կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը ՀՀ բանկային համակարգում  30.06.2011 թվականի դրությամբ ըստ ընդհանուր ակտիվների կազմում է 0.067, ըստ ընդհանուր պարտավորությունների` 0.069, ըստ ընդհանուր կապիտալի` 0.064: Բանկային վերահսկողությունն իրականացնում է Ֆինանսական վերահսկողութան վարչությունը, որը ՀՀ կենտրոնական բանկի առանձին ստորաբաժանում է: Բանկային համակարգի կարգավորման մեթոդաբանական և զարգացման խնդիրների հետ կապված աշխատանքների պատասխանատվությունը դրված է Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման,  Ֆինանսական համակարգի կարգավորման և Իրավաբանական վարչության վրա, որոնք նույնպես ՀՀ ԿԲ կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանումներ են: ԿԲ-ում ստեղծված է Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով, որի նպատակն է քննարկել այս բնագավառում ծագած խնդիրները և հանդես գալ համապատասխան առաջարկություններով: Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կազմում են ԿԲ նախագահը, ԿԲ նախագահի տեղակալը, Ֆինանսական վերահսկողության, Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, Ֆինանսական համակարգի կարգավորման, իրավաբանական վարչության պետերը:Բանկային վերահսկողությունն իրականացվում է տեղերում վերստուգումների /on-site/ և ամենօրյա հեռակա վերահսկողության /off-site/ միջոցով: Տեղերում վերստուգումները կարող են լինել ինչպես համալիր, ներառելով բանկի գործունեության բոլոր ոլորտները, այնպես էլ նպատակային` ուղղված կոնկրետ ոլորտի ստուգմանը: Տեղերում վերստուգումները կազմակերպվում են պարբերաբար կազմվող տարեկան ծրագրերի հիման վրա

Մասնագիտական որակավորման քննությունների հերթագրում--->
 

 

 

 Մասնագիտական որակավորման քննությանը հերթագրված անձինք քննությանը կարող են մասնակցել միայն համապատասխան կանոնակարգերով սահմանված փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ մուտքագրելուց հետո:

Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկությունների միջնորդագիր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next