|
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); return false; 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի բնորոշմամբ Ֆինանսական կայունության ապահովումը ֆինանսական համակարգը
փլուզումից կամ խափանումից զերծ պահելն է, այնպես, որ համակարգը շարունակի
ապահովել անհրաժեշտ իրացվելիության մակարդակ, գործարքների և փոխանցումների
անխափան իրականացում, տնտեսությունում խնայողությունների ներդրման ունակության
պահպանում:
Ֆինանսական կայունության ամենաընդհանուր
սահմանմամբ այն ընկալվում է որպես ֆինանսական հաստատությունների և ֆինանսական
շուկաների կայունություն, և ոչ թե առանձին վերցրած հաստատության սնանկության
և/կամ ակտիվների գների տատանողականության բացակայություն:
Ֆինանսական կայունության ապահովումը ենթադրում է
ռիսկերի հիմնական աղբյուրների, ֆինանսական ռիսկերի ոչ ճիշտ կառավարման,
ակտիվների գների ձևավորման անարդյունավետության բացահայտում և համապատասխան
քաղաքականության իրականացում:
Կայուն ֆինանսական համակարգը էական դեր ունի
տնտեսության առողջ զարգացման համար: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է վստահ լինել,
որ ֆինանսական համակարգը ապահով է և կայուն, ունակ է պատշաճ կերպով
տնտեսությանը մատուցել հիմնական ֆինանսական ծառայությունները:
Ֆինանսական կայունության ապահովումը
հանդիսանում է մի շարք երկրների կենտրոնական բանկերի առաջնային խնդիրներից
մեկը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցածր գնաճը, գործազրկության
մակարդակը, բարձր տնտեսական աճը, որպես դրամավարկային և այլ պետական մարմինների
խնդիրներ, ժամանակակից տնտեսություններում չեն կարող ապահովվել առանց զարգացած
և կայուն ֆինանսական համակարգի միջնորդության, որի միջոցով են դրամավարկային
քաղաքականության միջոցառումները արդյունավետորեն փոխանցվում տնտեսության մյուս
հատվածներին:
-
Ֆինանսական կայունության ապահովումը որպես Կենտրոնական բանկի խնդիր
Հայաստանում ֆինանսական կայունության ապահովման պատասխանատու մարմինը ՀՀ
կենտրոնական բանկն է, ինչն ամրագրված է «Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքով. Հոդված 5.
Կենտրոնական բանկի խնդիրներն են` ա) Հայաստանի Հանրապետության
ֆինանսական համակարգի կայունությունը և բնականոն գործունեության
ապահովումը, այդ թվում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի
կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության
համար անհրաժեշտ պայմանների ապահովելը: Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկը նշված խնդիրն իրականացնում է ֆինանսական
համակարգի ռիսկերի գնահատմանը և նվազեցմանն ուղղված իր աշխատանքների,
ֆինանսական համակարգի վերահսկողության և կարգավորման գործառույթների
իրականացման, վճարային համակարգի հսկողության, անհրաժեշտության դեպքում նաև
արտակարգ իրավիճակներում վերջին ատյանի վարկատուի գործառույթի և սնանկ
բանկերի վերակազմավորման, լուծարման գործընթացների իրականացման միջոցով:
Ֆինանսական համակարգի կայունության ապահովման հայեցակարգ
- ֆինանսական կայունության ապահովման գործում
Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները
Ֆինանսական ապահովման գործառույթն իրականացնելու համար Կենտրոնական բանկն իր
տրամադրության տակ ունի մի շարք գործիքներ, որոնցից կարելի է ընդգծել. -
ռիսկերի վերլուծություն և գնահատում
- շուկայի մասնակիցների ռիսկերի ընկալմանը,
տեղեկացվածության բարձրացմանն ու շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների
իրականացում
- ֆինանսական ենթակառուցվածքների հսկողությանն ու
բարելավման ուղղված գործունեության իրականացում
- գործառնություններ ֆինանսական շուկաներում և
անհրաժեշտության դեպքում իրացվելիության տրամադրում
- վերջին ատյանի վարկատուի գործառույթի կիրառում
- ֆինանսական կայունության հանձնաժողով
- այլ
Հավանական ռիսկերի բացահայտման և զսպման նպատակով Կենտրոնական բանկը
շարունակաբար իրականացնում է ներքին տնտեսության և արտաքին աշխարհի ֆինանսական
համակարգի և մակրոմիջավայրի ցուցանիշների վերլուծություն, շուկաների
մոնիտորինգ, հայրենական վճարահաշվարկային համակարգերի հսկողություն: Այս
փուլում որպես վերլուծության առարկա են հանդիսանում ինչպես ֆինանսական
համակարգի բաղադրիչները (ֆինանսական հաստատություններ, ֆինանսական
ենթակառուցվածքներ և ֆինանսական շուկաներ), այնպես էլ մակրոտնտեսությունը:
Ուսումնասիրվում են բոլոր այն գործոնները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն
կարող են ազդել ֆինանսական համակարգի կայուն գործունեության վրա: Ֆինանսական
կայունության գնահատման գործիք է հանդիսանում նաև ԱՄՀ-ի կողմից մշակված
ֆինանսական կայունության ցուցանիշների համակարգը: Հավանական
ռիսկերի դրսևորվելու դեպքում ֆինանսական համակարգի խոցելության մակարդակը
գնահատելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից կիրառվում են միջազգային
փորձում լայն տարածում ունեցող ստրես-տեստերը: Վերջիններս իրենցից ներկայացնում
են դիտարկվելիք տարբեր շոկային սցենարների հանդես գալու դեպքում ֆինանսական
համակարգի, կամ դրա առանձին մասնակիցների վնասների գնահատում:
Ֆինանսական կայունության ապահովման գործընթացի հաջորդ կարևոր փուլը ռիսկերի
կառավարումն է: Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի ռիսկերի
կառավարումն իրականացնում է պրուդենցիալ և մակրոպրուդենցիալ
քաղաքականությունների, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների
վերահսկողության իրականացման միջոցով: Պրուդենցիալ կարգավորումը ենթադրում է
առանձին հաստատությունների համար նորմատիվային, կարգավորիչ որոշակի դաշտի
սահմանում, որը թույլ կտա կառավարելի սահմաններում պահել առանձին ֆինանսական
հաստատությանը վերաբերող ռիսկերը: Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը
նշանակում է պրուդենցիալ գործիքների կիրառում` սակայն այս դեպքում ապահովվելով
ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը, և ոչ միայն առանձին հաստատության:
Մակրոպրուդենցիալ քաղաքականության կիրառման նպատակը համակարգային ռիսկերի
նվազեցումն է:
- Ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված
Կենտրոնական բանկի քաղաքականությունները
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված
քաղաքականությունները տարանջատվում են երեք տեսակի
- Եթե ֆինանսական համակարգը գնահատվում է որպես կայուն կամ այլ կերպ ասած`
ցուցանիշների տատանումները թույլատրելի մակարդակում են, ապա համապատասխան
քաղաքականությունն այս դեպքում կանխարգելիչ բնույթ է կրում: Այս
քաղաքականության կիրարկումը ենթադրում է մի շարք մակրոպրուդենցիալ ցուցանիշների
շարունակական մոնիտորինգ: Իրականացվում է նաև ֆինանսական համակարգը ուղղակիորեն
և անուղղակիորեն վտանգող միջազգային ռիսկերի քանակական և որակական
վերլուծություն: Կանխարգելիչ քաղաքականությունը ուղղված է կայունության
պահպանմանը` տվյալ պահին առկա վերահսկողական և կարգավորող գործիքակազմի
կիրառման միջոցով:
- Եթե ֆինանսական համակարգի տատանումները թույլատրելի միջակայքում են, սակայն այդ
միջակայքից դուրս գալու որոշակի հավանականություն ունեն, ինչը կարող է նպաստել
ֆինանսական համակարգի ինչ-որ մի հատվածի կամ ոչ ֆինանսական հատվածի տատանումների
աճին` ֆինանսական կայունության քաղաքականությունը կրում է շտկող բնույթ: Այս
քաղաքականության շրջանակներում կարող են իրականացվել այնպիսի գործողություններ,
որոնք ներառում են ֆինանսական շուկայի գործիքների, ռիսկերի գնահատման նոր
մեթոդների, ակտիվների հնարավոր կորուստների պահուստների ու կապիտալի համարժեքության
նոր պահանջների, ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված միջազգայնորեն
ընդունված պահանջների կիրարկում և համապատասխան փոփոխությունների իրականացում:
Այսինքն` ըստ էության ենթադրում է առկա գործիքակազմի ընդլայնման և նորմատիվային
դաշտի փոփոխության հնարավորություն:
- Եթե ֆինանսական համակարգի տատանումները թույլատրելի միջակայքից դուրս են և
համակարգն ի վիճակի չէ համապատասխանորեն իրականացնել իր ֆինանսական միջնորդի ու
վճարահաշվարկային ֆունկցիաները, ապա այս դեպքում քաղաքականությունը կրում է
վերականգնողական ուղղվածություն: Վերականգնողական միջոցառումները սովորաբար
ներառում են ճգնաժամերի հաղթահարման գործընթացների մի ամբողջություն: Կենտրոնական
բանկի կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներ են հանդիսանում բանկերի
կողմից ԿԲ-ից փոխառու միջոցների ձեռք բերման հնարավորությունների ընդլայնում,
քանակական ընդլայնման քաղաքականություն կիրառում, վերջին ատյանի վարկատուի
գործառույթի շրջանակներում արտակարգ իրացվելիության տրամադրում և այլն:
- Ֆինանսական կայունության հանձնաժողով
2011թ-ից գործում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին կից
խորհրդակցական մարմին` ֆինանսական կայունության հանձնաժողովը: Հանձնաժողովի
հիմնական գործառույթն է ֆինանսական համակարգի կայունության գնահատումը: Այն
բացահայտում է ֆինանսական կայունությանը սպառնացող հնարավոր ռիսկերն ու դրանց
ազդեցության ուղղությունները, իրականացնում է ֆինանսական կայունության
ապահովմանն ուղղված միջոցառումների քննարկում, առաջարկում է ֆինանսական
կայունության ապահովմանն ուղղված հետագա գործողությունների շրջանակը և այլ
անհրաժեշտ միջոցառումներ:
Հանձնաժողովի նիստերը գումարվում են եռամսյակային պարբերականությամբ: Արտակարգ
իրավիճակներում Կենտրոնական բանկի նախագահի բանավոր որոշման հիման վրա կարող են
գումարվել նաև արտահերթ նիստեր:
Հանձնաժողովը գործում է հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ`
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
Հանձնաժողովի նախագահի տեղակալ`
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Հանձնաժողովի անդամները`
ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ`
ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ`
ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության պետ`
ՀՀ ԿԲ Ֆինանսական վարչության պետ`
ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ`
|
|
|
|