|
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); return false; 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից և ֆինանսական համակարգին բնորոշ յուրահատկություններից իր խնդիրների շարքում առանձնացրել է «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»:
Կենտրոնական բանկի ներքո ստեղծվել է «Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի» բաժին, որը վերոնշյալ խնդրի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
- Սպառողների շահերի պաշտպանության համար համապատասխան կարգավորման դաշտի ձևավորում և կատարելագործում,
- Ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնների մշակում և կատարելագործում,
- Սպառողների իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ֆինանսական կրթման գործիքների մշակում և կատարելագործում,
- Ֆինանսական ծառայությունների սպառողների համար հատուկ ինտերնետային կայքի (www.abcfinance.am) վարում և կատարելագործում,
- Թեժ գծի վարում,
- և այլն:
Կենտրոնական բանկի կայքի` «Սպառողների համար» բաժնի «Ծառայություններ» պատուհանում Դուք կարող եք տեղեկանալ ՀՀ առևտրային բանկերի կողմից մատուցվող հիմնական բանկային ծառայությունների (վարկ, ավանդ, բանկային հաշիվ, վճարային քարտ, դրամական փոխանցումներ) պայմանների հետ: «Իրադարձություններ» պատուհանից կտեղեկանաք սպառողների շահերի պաշտպանության ոլորտում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների մասին: Իսկ «Հղումներ» պատուհանից Դուք կարող եք գտնել բոլոր այն օգտակար հասցեներն ու տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանաք կայացնել տեղեկացված որոշումներ:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների համար կարող եք զանգահարել ԿԲ –ում գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով` (010) 592 697:
|
|
|