Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Economic Forecast Platform
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԲ-ի կառուցվածքը

 
 
    Նախագահ
    Արթուր Ջավադյան Հեռախոս՝ 583 841 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ chairman@cba.am
    Նախագահի տեղակալ
    Ներսես Երիցյան Հեռախոս՝ 589 611 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ nyeritsyan@cba.am
    Խորհրդի անդամներ
    Արմենակ Դարբինյան Հեռախոս՝ 592 526 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ armenak.darbinyan@cba.am
    Օլեգ Աղասյան Հեռախոս՝ 592 527 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ oleg.aghasyan@cba.am
    Վախթանգ Աբրահամյան Հեռախոս՝ 545 089 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ vabrahamyan@cba.am
    Աշոտ Մկրտչյան Հեռախոս՝ 592 552 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ a_mkrtchyan@cba.am
    Ահարոն Չիլինգարյան Հեռախոս՝ 592 528 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ achilingaryan@cba.am
       Վերստուգիչ խումբ

    ՀՀ Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբ հեռ: (374 10) 592 580
     
    Նպատակը
    Օժանդակել ղեկավարությանը` բանկի ռազմավարական նպատակների իրագործման գործում:
     
    Գործառույթը
    ներքին աուդիտի իրականացում` անկախ և օբյեկտիվ գնահատելով ռիսկերի կառավարման, հսկողության և կառավարման գործընթացների արդյունավետությունը: Վերստուգիչ խմբի հավաստման ծառայությունները ներառում են առաջարկությունների տրամադրում` արդարացված ծախսերով բարելավումներ իրականացնելու համար, որոնք համաձայնեցվում են ղեկավարության հետ և հսկվում մինչև իրականացումը:
     
    Հաշվետվողականությունը
    Վերստուգիչ խումբը հաշվետու է Խորհրդին, վերջինիս կողմից ստեղծված Աուդիտ կոմիտեին և Նախագահին:
     
    Չափանիշները
    Իր գործունեության ընթացքում Վերստուգիչ խումբն առաջնորդվում է`
    • -ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով,
    • -ներքին աուդիտորի էթիկայի կանոններով,
    • -տեղեկատվական տեխնոլոգիաների CobIT2, VolIT3, Risk IT faramework և այլ փաստաթղթերով և ուղեցույցներով:Վերստուգիչ խումբը անդամակցում է Ներքին Աուդիտի Ինստիտուտին և Տեղեկատվական Համակարգերի Աուդիտի և Հսկողության ասոցիացիային:
    -----------------------
    1. 1.The Institute of Internal Audit, www.theiia.org
    2. 2.Information system and Control Association, www.isaca.org
    3. 3.IT governance Institute, www.itgi.org

    Գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյան Հեռախոս՝ 592 580 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ ara.chalabyan@cba.am
       ՀՀ ԿԲ աշխատակազմ

     
    ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակազմ հեռ: (+374 10) 592890
     
    ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմը պատասխանատու է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ հանդիպումների կազմակերպման, նախագահի աշխատանքների պլանավորման և աշխատանքային ժամանակացույցի կազմման և ՀՀ ԿԲ ղեկավարության կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողության համար: Աշխատակազմը մշակում է Կենտրոնական բանկի տեսլականը և ռազմավարական ծրագիրը, կոորդինացնում է գնումների կազմակերպման մեթոդաբանության մշակման գործընթացը, խմբագրում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող հրատարակությունները, իրականացնում է անձնակազմի հաշվառման հետ կապված գործընթացները, խորհրդակցությունների և նիստերի արձանագրումը, փաստաթղթերի շրջանառությունը, այդ թվում նաև` նշագրերով փաստաթղթերի շրջանառությունն ու հաշվառումը, կազմակերպում է արխիվ հանձնված փաստաթղթերի հաշվառումը և աշխատանքը պետական արխիվի հետ, ապահովում է տեղեկատվական անվտանգության կառավարումը, իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների անձնային ունակությունների բացահայտումը և մոտիվացիայի վրա ազդող գործոնների բացահայտմանն ուղղված զանազան հետազոտություններ, կազմակերպում է, արարողակարգային միջոցառումներ, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստումները և գործուղումները:
    Վարչությունն իր կառուցվածքում ունի 6 բաժին և 2 ծառայություն` Արձանագրային բաժին, Փաստաթղթերի շրջանառության բաժին,Անձնակազմի հաշվառման բաժին, Առաջին բաժին, Ռազմավարական պլանավորման և վերլուծությունների բաժին, Հրատարակչական բաժին, Տեղեկատվական անվտանգության ծառայություն և Արտաքին կապերի և վերապատրաստման ծառայություն:
     
     
     
     

       Անձնակազմի կառավարման վարչություն

    Անձնակազմի Կառավարման Վարչություն  հեռ: (+37410) 592630
     
    Անձնակազմի կառավարման վարչության գործունեության նպատակն է Կենտրոնական բանկում անձնակազմի կառավարման համակարգի ամբողջականության ապահովումը:
    Իր նպատակն իրականացնելու համար վարչությունը մշակում է անձնակազմի կառավարման ոլորտի քաղաքականությունը, կազմակերպում և իրականացնում է աշխատատեղերի համալրումն ու երիտասարդ մասնագետների հավաքագրումը, աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման գործընթացները և սոցիալական ապահովության միջոցառումների հետ կապված աշխատանքները, համագործակցում է ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտացված այլ կառույցների հետ, ինչպես նաև իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի անձնակազմի վերապատրաստման կարիքների բացահայտումն ու վերապատրաստման արդյունքների գնահատումը:
     
     
     
     

    Պետ` Գայանե Խաչատրյան Հեռախոս՝ 592 630 Ֆաքս՝ 561 401 Էլ-փոստ՝ g_khachatryan@cba.am
       Դրամավարկային քաղաքականության վարչություն

     Դրամավարկային քաղաքականության վարչություն հեռ: (+374 10) 592890
     Դրամավարկային քաղաքականության վարչությունը մշակում է դրամավարկային քաղաքականության ծրագրեր և դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի ձևավորման հիմնական սկզբունքները, կատարում է տնտեսության բոլոր հատվածների վերլուծություն և կանխատեսումներ, մշակում և զարգացնում է արժութային քաղաքականությունն ու օրենսդրությունը, համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ ՀՀ գերատեսչությունների հետ, դրամավարկային քաղաքականության թափանցիկությունն ապահովելու նպատակով պատրաստում է հաշվետվություններ ու հրապարակումներ: Վարչությունն իր կառուցվածքում ունի 4 բաժին` Ֆինանսական ծրագրավորման և կանխատեսումների բաժին, Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժին, Ֆինանսական շուկայի վերլուծության և կարճաժամկետ ծրագրավորման բաժին, ՀՀ տնտեսության բաժին:
     
    Ֆինանսական ծրագրավորման և կանխատեսումների բաժինը դրամավարկային քաղաքականության ռազմավարության ներքո մշակում է դրամավարկային քաղաքականության եռամսյակային ծրագրերի դրամավարկային հատվածները, վերլուծում է դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքը, կոորդինացնում է մակրոտնտեսական եռամսյակային կանխատեսումների մոդելի(QPM) գործարկման և կատարելագործման աշխատանքները: Բաժինը նաև կառուցում է գնաճի և փողի պահանջարկի վարքագծերը բնութագրող մոդելներ, բացահայտում դրանց վրա ազդող գործոններն ու գնահատում ազդեցության չափերը, այդ մոդելների հիման վրա իրականացնում է գնաճի և դրամավարկային ցուցանիշների կանխատեսումներ:
     
    Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժինը դրամավարկային քաղաքականության մշակման շրջանակներում վերլուծում և կանխատեսում է վճարային հաշվեկշռի ընթացիկ և կապիտալ ու ֆինանսական հաշիվները, մշակում է դրամավարկային քաղաքականության եռամսյակային ծրագրերի արտաքին հատվածները, գնահատում է ՀՀ տնտեսության արտաքին հատվածի հաշվեկշռվածությունը, վերլուծում է համաշխարհային տնտեսության և միջազգային շուկաների վարքագծերը և գնահատում ՀՀ տնտեսության, մասնավորապես` գնաճի վրա վերջիններիս հնարավոր ազդեցությունները: Մշակում է ՀՀ արժութային քաղաքականությունն ու օրենսդրությունը:
     
    Ֆինանսական շուկայի վերլուծության և կարճաժամկետ ծրագրավորման բաժինը  գնահատում է ֆինանսական շուկայի առանձին տոկոսադրույքների միջև կապերն ու այդ տոկոսադրույքների տարբերությունները պայմանավորող գործոնները, վերլուծում է դրամային և արտարժութային շուկաների միտումները և այդ վերլուծությունների հիման վրա կատարում է կարճաժամկետ կանխատեսումներ:
     
    ՀՀ տնտեսության բաժինը դրամավարկային քաղաքականության մշակման շրջանակներում իրականացնում է ՀՀ տնտեսության ճյուղային զարգացումների, պահանջարկի բաղադրատարրերի` մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների, աշխատանքի  շուկայի, ինչպես նաև ՀՀ հարկաբյուջետային հատվածի վերլուծություններ և կանխատեսումներ, մշակում է դրամավարկային քաղաքականության եռամսյակային ծրագրերի իրական և հարկաբյուջետային հատվածները: Ներկայացնում է կարծիք, անհրաժեշտության դեպքում` նաև առաջարկներ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում նաև հարկաբյուջետային քաղաքականությանն առնչվող ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ուսումնասիրում է ներքին տնտեսությունում գնագոյացման մեխանիզմները:
     

    Պետ` Արթուր Ստեփանյան Հեռախոս՝ 563 642 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ arstepanyan@cba.am
       Ֆինանսական վարչություն

    Ֆինանսական վարչություն  
     հեռ: (+374 10) 545083
     
    Ֆինանսական վարչությունը  դրամավարկային քաղաքականության ծրագրի իրականացման նպատակով կնքում է ֆինանսական գործառնություններ ներքին ֆինանսական շուկաներում,  միջազգային պահուստների կառավարման նպատակով իրականացնում է ներդրումային գործառնություններ արտաքին ֆինանսական շուկաներում, ինչպես նաև զբաղվում է միջազգային պահուստների ռիսկերի կառավարմամբ: Վարչությունն իր կառուցվածքում ունի 3 բաժին` Դրամավարկային քաղաքականության գործառնությունների բաժին, Արտաքին շուկաներում գործառնությունների բաժին և Միջազգային ռիսկերի կառավարման բաժին:
     
    Դրամավարկային քաղաքականության գործառնությունների բաժինը  իրականացնում է գործառություններ ներքին ֆինանսական շուկայում, որի հիմնական նպատակը դրամավարկային քաղաքականության գործառնական նպատակի` միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքի, կառավարումն է համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից սահմանված նպատակային ուղենիշի: Ֆինանսական վարչության այս բաժինը լիազորված է ներքին արժութային շուկայում իրականացնել արտարժույթի առք ու վաճառք փոխարժեքի կտրուկ տատանումների զսպելու նպատակով: Բաժինը նաև կազմակերպում է ՀՀ պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումները:
     
    Արտաքին շուկաներում գործառնությունների բաժնի   հիմնական գործառույթը Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարումն է, որի նպատակով բաժինը իրականացնում է ֆինանսական գործառնություններ արտաքին շուկաներում` ղեկավարվելով ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված ներդրումային ուղեցույցով:
     
    Միջազգային ռիսկերի կառավարման բաժինը  սահմանում և ՀՀ ԿԲ խորհրդի հաստատմանն է ներկայացնում է ՀՀ միջազգային պահուստների կառավարման  ներդրումային ուղեցույցը, իրականացնում է միջազգային պահուստների կառավարման գործընթացի հսկում և գնահատում:
     

    Պետ` Արթուր Նախշիկյան Հեռախոս՝ 589 093 Ֆաքս՝ 542 583 Էլ-փոստ՝ a.nakhshikyan@cba.am
       Ֆինանսական դիտարկումների կենտրոն

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն  
     
    հեռ: (+374 10) 545088, 592570
    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական հետախուզության մարմինը, որի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումը: Կենտրոնը իր կառուցվածքում ունի 4 բաժին` Իրավական ապահովման բաժին, Վերլուծությունների բաժին, Տեղեկատվական համակարգերի մշակման և զարգացման բաժին և Միջազգային հարաբերությունների բաժին:
     
    Իրավական ապահովման բաժինը  իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության լրամշակումը` ոլորտում առկա միջազգային ստանդարտների և լավագույն փորձի հիման վրա, ադմինիստրավորում է ներպետական երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ապահովում է կասկածելի գործարքների վերլուծության արդյունքների իրավական պատշաճ ձևակերպումը:
     
    Վերլուծությունների բաժինը  ուսումնասիրում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունները և անհրաժեշտության դեպքում՝ տեղաբաշխում համապատասխան իրավասու մարմիններին, ցուցաբերում է փորձագիտական օժանդակություն, սահմանում է հսկողություն հաշվետու անձանց նկատմամբ, ինչպես նաև ապահովում է ոլորտում օրենսդրության պահանջների կատարումը:
     
    Տեղեկատվական համակարգերի մշակման և զարգացման բաժինը  փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համակարգում է հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների ստացումը, մշակումը և մուտքագրումը տվյալների կենտրոնացված համակարգ: Ապահովում է համապատասխան տեղեկատվական բազաների ձևավորումը և զարգացումը, տարբեր կառավարական և ոչ կառավարական տվյալների բազաների հասանելիությունը: Մշակում և ներդնում է ալգորիթմներ՝ վերլուծությունների իրականացման նպատակով:
     
    Միջազգային հարաբերությունների բաժինը  ապահովում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միջազգային չափանիշների ներդնումը իրավական համակարգում:  Համակարգում է միջազգային կառույցների և օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի համագործակցությունը և ապահովում միջազգային կառույցների կողմից ընդունվող բանաձևերի և հրապարակվող հայտարարությունների կատարումը: 
     

    Կենտրոնի ղեկավար` Դանիել Ազատյան Հեռախոս՝ 545 088 Ֆաքս՝ 545 088 Էլ-փոստ՝ info_fiu@cba.am
       Ֆինանսական վերահսկողության վարչություն

    Ֆինանսական վերահսկողության վարչություն հեռ: (+374 10) 567972
     
     Ֆինանսական վերահսկողության վարչության գործունեության հիմնական նպատակը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացումն է: Վարչության կառուցվածքում ընդգրկված են  11 բաժին և 1 ծառայություն` Բանկերի վերահսկողության առաջին, երկրորդ և երրորդ բաժիններ, Ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժին, Վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժին, Ապահովագրական ընկերությունների վերահսկողության առաջին և երկրորդ բաժիններ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և վճարահաշվարկային կազմակերպությունների վերահսկողության բաժին, Արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժին, Կորպորատիվ ֆինանսների բաժին, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժին և Տեղեկատվության հավաքագրման կարգավորման և արխիվացման ծառայություն:
     
    Բանկերի վերահսկողության առաջին, երկրորդ և երրորդ բաժիններն իրականացնում են բանկերի վերահսկողություն, վերահսկողական տարաբնույթ գործիքների կիրառման միջոցով բանկերի գործունեությանն առնչվող ռիսկերի բացահայտում, գնահատում և դրանց զսպմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև կազմակերպում են լուծարվող և ինքնալուծարվող բանկերի նկատմամբ վերահսկողության աշխատանքները:
     
    Ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժնի գործունեությունը գլխավորապես նպատակակաուղղված է ֆինանսական շուկայում անբարեխիղճ մրցակցության բացահայտմանն ու դրա արգելմանն ու կանխմանը:
     
    Վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժինն իրականացնում է վերահսկողություն վարկային կազմակերպությունների, գրավատների և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության նկատմամբ:
     
    Ապահովագրական ընկերությունների վերահսկողության առաջին և երկրորդ բաժիններն իրականացնում են վերահսկողություն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ, բացահայտում և գնահատում են  առկա ռիսկերը և ներկայացնում են առաջարկություններ ռիսկերի զսպմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման վերաբերյալ:
     
     Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և վճարահաշվարկային կազմակերպությունների վերահսկողության բաժինը կատարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ստուգումներ, ինչպես նաև իրականացնում է վերահսկողություն վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ, մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման և անվտանգության ոլորտներին վերաբերող փաստաթղթերի և արարողակարգերի նախագծեր:
     
    Արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժինն իրականացնում է արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեության վերահսկողություն (այդ թվում` ստուգումներ, գործարար ծրագրերի վերլուծություն և գնահատում) , կազմակերպում է լուծարվող և ինքնալուծարվող արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (բացառությամբ ներդրումային ծառայություններ մատուցող բանկերի) վերահսկողություն, ինչպես նաև հսկում է արժեթղթերի գնագոյացման և հաշվարկային համակարգերը, բացահայտում և գնահատում առկա ռիսկերը, ներկայացնում է դրանց զսպմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:
     
    Կորպորատիվ ֆինանսների բաժինը վերահսկում է հրապարակային առաջարկություններով հանդես եկող անձանց և հաշվետու թողարկողների գործունեության համապատասխանությունը առկա օրենսդրական պահանջներին:
     
    Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժինն իրականացնում է ընթացիկ վերահսկողություն արտարժույթի առք ու վաճառք իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ, հսկողություն է իրականացնում «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասինե ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև կազմակերպում և անց է կացնում տարածքների համապատասխանության, տեխնիկական հագեցվածության և այլ ստուգումներ:
     
    Տեղեկատվության հավաքագրման, կարգավորման և արխիվացման ծառայությունը մուտքագրում և ելքագրում է, ինչպես նաև կարգավորում և արխիվացնում է Ֆինանսական վերահսկողության վարչությանն ուղղված գրությունները, ապահովում է վարչության կողմից վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ սկսած վարույթների ընթացակարգերը: Ապահովում է Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստերի կազմակերպման գործընթացը:
     

    Պետ` Հրանտ Սուվարյան Հեռախոս՝ 589 581 Ֆաքս՝ 563 134 Էլ-փոստ՝ supervision@cba.am
       Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչություն

     
     
    Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչություն: (+37410 592920)
     
    Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունն (ՏևՀՏՎ) ապահովում է ժամանակակից պահանջներին համապատասխանող այնպիսի տեղեկատվական ենթակառուցվածքների և  համակարգերի ստեղծումը ու շահագործումը, որոնք  թույյ են տալիս ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանումներին  արդյունավետ և նվազագույն ռիսկայնությամբ իրականացնել  իրենց գործառույթներն ու լուծել իրենց առջև դրված խնդիրները: Մասնավորապես` ՏևՀՏՎ-ն մշակում և իրականացնում է ավտոմատացման ռազմավարությունըապահովում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների  և ՀՀ կենտրոնական բանկի ներբանկային ու միջբանկային տեղեկատվական համակարգերի ձեռք բերումը, մշակումը, ներդրումը, կառավարումը և զարգացումը, միաժամանակ  ապահովելով այդ համակարգերի տեղեկատվական անվտանգությունը, շահագործման հետ կապված ռիսկերի նվազեցումը  և անխափան աշխատանքը: ՏևՀՏ վարչությունը իր կառուցվածքում ունինախագծի ղեկավար, ներքին հսկող և 6 բաժին` Միջբանկային համակարգերի կառավարման բաժին, Ներբանկային համակարգերի կառավարման բաժին, Համակարգչային ցանցերի բաժին, Ծրագրային համակարգերի ներդրման և ուղեկցման բաժին, , Բանկային տեխնոլոգիաների մշակման բաժին, Ծրագրավորման բաժին:
    Միջբանկային համակարգերի կառավարման բաժինը մասնակցում է մշակված կամ ձեռք բերված միջբանկային տեղեկատվական համակարգերի փորձարկման ու ներդրման գործընթացներին և իրականացնում է դրանց կառավարումը ու սպասարկումը, ինչպես նաև համակարգերի օգտագործողների ուսուցումը և ուղեկցումը: Իրականացնում է տվյալների հենքերի կառավարման համակարգերի և այլ ծրագրային միջոցների կառավարումը:
    Ներբանկային համակարգերի կառավարման բաժինը մասնակցում է մշակված կամ ձեռք բերված ներբանկային տեղեկատվական համակարգերի թեստավորման ու ներդրման գործընթացներին և իրականացնում է դրանց կառավարումն ու սպասարկումը, ինչպես նաև համակարգերի օգտագործողների ուսուցումը և ուղեկցումը: Իրականացնում է տվյալների հենքերի կառավարման համակարգերի և այլ ծրագրային միջոցների կառավարումը:
    Համակարգչային ցանցերի բաժինը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի ներբանկային, միջբանկային և Ինտերնետային ցանցային ենթակառուցվածքների նախագծումը, ներդրումը, կառավարումը և զարգացումը, ինչպես նաև ցանցային ենթակառուցվածքներին միացված սերվերների և օգտագործողների կառավարումը ու սպասարկումը:
    Ծրագրային համակարգերի ներդրման և ուղեկցման բաժինը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի աշխատատեղերի ծրագրաապարատային ապահովման` ստանդարտ ծրագրային փաթեթների տեղադրումը և կարգաբերումը, համակարգչային տեխնիկայի զինվածության կառավարումը, ինչպես նաև օգտագործողների սպասարկումը  և ՀՀ կենտրոնական բանկի «Օգնության ծառայության» գործառույթները:
    Բանկային տեխնոլոգիաների մշակման բաժինը  ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարության և ստորաբաժանումների կողմից ներկայացվող հանջներին համապատասխան իրականացնում է տեղեկատվական համակարգերի մշակման և լրամշակման տեխնիկական առաջադրանքների կազմումը՝ կիրառելով ժամանակակից բանկային և տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև  մասնակցում է այդ համակարգերի փորձարկումների  գործընթացներին: Ծրագրավորման բաժինը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի ծրագրային ապահովման մշակումը և լրամշակումը, մասնակցում է ձեռք բերվող տեղեկատվական համակարգերի ընտրության գործընթացին և  այդ համակարգերի փորձարկումներին:
    Նախագծերի ղեկավարները` իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի մշակման, ձեռք բերման ու ներդրման նախագծերի վարումը, ամբողջական կառավարումը` շահագրգիռ կողմերի համագործակցության կազմակերպումը, նախագծման, ծրագրավորման, թեստավորման և ներդրման փուլերի կառավարումը:
    Ներքին հսկողը` իրականացնում է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչության գործընթացների նկարագրումը, վերլուծությունը, ռիսկերի գնահատումը և գործընթացների վերահսկումը:
     
     
     

    Պետ` Սամվել Առաքելյան Հեռախոս՝ 542 582 Ֆաքս՝ 542 582 Էլ-փոստ՝ it@cba.am
       Վիճակագրության վարչություն

    Վիճակագրության վարչություն հեռ:(+374 10) 592560
     
    Վիճակագրության վարչությունը մշակում և զարգացնում է վիճակագրական մեթոդաբանությունը, հավաքագրում, մշակում և վիճակագրական վերլուծության է ենթարկում տնտեսության բոլոր հատվածներին վերաբերող տվյալներ և զարգացնում է Կենտրոնական բանկի տվյալների շտեմարանը, իրականացնում է զանազան վիճակագրական հարցումներ, մուտքագրում և մշակում է վարկատուների կողմից Վարկային ռեգիստրին տրամադրվող տվյալները, ապահովում է օգտագործողներին տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը, ինչպես նաև զարգացնում է վարկային և ապահովագրական ռեգիստրը: Վարչությունն իր կառուցվածքում ունի Դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժին,Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին, Տնտեսական վիճակագրության զարգացման բաժին, Արտաքին հատվածի վիճակագրության բաժին և Վարկային ռեգիստրը:
     
    Դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժինը հավաքագրում, մշակում և վերլուծում է դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ցուցանիշները, միջազգային լավագույն փորձին համահունչ զարգացնում է ՀՀ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության մեթոդաբանությունը: Իրականացնում է շրջանառությունում կանխիկ արտարժույթի պաշարի եւ հոսքերի գնահատումը, ենթաօրենդրական ակտերով սահմանված կարգով վիճակագրական տեղեկատվություն է տրամադրում միջազգային կազմակերպություններին, ՀՀ գերատեսչություններին և ԿԲ ստորաբաժանումներին, ինչպես նաև պատրաստում է ԿԲ վիճակագրական հրապարակումները համակարգում այդ գործընթացը:
     
    Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժինը հավաքագրում, ամփոփում և վերլուծում է վիճակագրական և վերահսկողական տվյալներ ֆինանսական համակարգի մասնակիցների վերաբերյալ, ֆինանսական հատվածի վիճակագրություն է տրամադրում Կենտրոնական բանկի ստորաբաժանումներին, ինչպես նաև ազգային և միջազգայկին կազմակերպություններին (Ազգային Վիճակագրական Ծառայություն, Ֆինանսների Նախարարություն, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Համաշխարհային Բանկ և այլն), վերլուծում է ֆինանսական համակարգի կայունության ցուցանիշները:
     
    Տնտեսական վիճակագրության զարգացման բաժինը վերլուծում է Ազգային հաշիվները և տնտեսության իրական հատվածին վերաբերող այլ տվյալներ, իրականացնում է սպառողական գների մոնիտորինգ և Կենտրոնական բանկի կողմից ոչ ֆինանսական ձեռնարկությունների վարկանշման գործընթացը, կատարում է եռամսյակային հետազոտություններ և հաշվարկում է տնտեսական ինդեքսները, անց է կացնում հարցումներ տնտեսության տարբեր հատվածների` գնաճի սպասումների վերաբերյալ:
     
    Արտաքին հատվածի վիճակագրության բաժինը հավաքագրում, վերլուծում և ամփոփում է արտաքին հատվածի ցուցանիշները (Վճարային հաշվեկշիռը, Միջազգային ներդրումայինդիրքը, Արտաքին պարտքը), վերլուծում է դրամավարկային և ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտքը, հավաքագրում և մշակում է տվյալներ դրամային փոխանցումների վերաբերյալ, ինչպես նաև արտաքին հատվածին վերաբերող այլ տվյալներ:
     
    Վարկային ռեգիստրը հավաքագրում և վարկային ռեգիստր է մուտքագրում տեղեկատվություն ֆինանսաբանկային համակարգի վարկառուների, ինչպես նաև ապահովագրական պայմանագրերի վերաբերյալ, կազմում և զարգացնում է ապահովագրական ռեգիստրը, կարգավորում և ընթացիկ ու պարբերական ինֆորմացիա է տրամադրում օգտագործողներ
     

    Պետ` Մարտին Գալստյան Հեռախոս՝ 583 631 Ֆաքս՝ 583 631 Էլ-փոստ՝ hsd.mpd@cba.am
       Տնտեսական հետազոտությունների վարչություն

    Տնտեսական հետազոտությունների վարչության հեռ: (+374 10) 545081
     
    Տնտեսական հետազոտությունների վարչությունը մշակում է ՀՀ տնտեսության զարգացման սցենարները երկարաժամկետ հատվածում, իրականացնում է մակրո և միկրոմոդելների վրա հիմնված հետազոտություններ տնտեսության առանձին հատվածների համար, ուսումնասիրում է միջազգային փորձը տնտեսագիտության տեսությունների, ինչպես նաև գործնականում դրանք կիրառելու վերաբերյալ, կառուցում և շարունակաբար զարգացնում է մակրոմոդելներ դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում կիրառելու համար:

       Հաշվապահական հաշվառման վարչություն

    Հաշվապահական հաշվառման վարչություն հեռ: (+374 10) 592531
     
    Հաշվապահական հաշվառման վարչության հիմնական նպատակն է Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումն ու վերահսկումը: Վարչության կազմում գործում են 2 բաժիններ` Կենտրոնական բանկի բյուջեի կատարման բաժին և Կենտրոնական բանկի գործառնությունների հաշվապահական կանոնակարգման և հաշվետվությունների բաժին
     
     ՀՀ Կենտրոնական բանկի բյուջեի կատարման բաժնի գործառույթներն են Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացումը` միջազգային ստանդարտներին համապատասխան, հարկային մարմիններին հաշվետվությունների ներկայացումը, համաձայն ծախսերի նախահաշվի` Կենտրոնական բանկի բյուջեի կատարման ապահովումը:
     
     ՀՀ Կենտրոնական բանկի գործառնությունների հաշվապահական կանոնակարգման և հաշվետվությունների բաժնի գործառույթներն են Կենտրոնական բանկի ֆինանսական և այլ հաշվետվությունների կազմումն ու  ներկայացումը` միջազգային ստանդարտներին համաձայն, Կենտրոնական բանկի քաղաքականության, հաշվապահական հաշվառման ոլորտը կանոնակարգող ձեռնարկների, մեթոդական կարգերի մշակումն ու կատարման վերահսկումը, Կենտրոնական բանկի բյուջեի կազմման և հսկման գործընթացի ապահովումը, ներքին և արտաքին աուդիտի հետ համագործակցումը, բյուջետային, օտարման և գույքագրման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը:
     

    Պետ` Հայկանուշ Հակոբյան Հեռախոս՝ 565 498 Ֆաքս՝ 565 498 Էլ-փոստ՝ depac@cba.am
       Գործառնական վարչություն

    Գործառնական վարչության հեռ: (+374 10) 589734
     
    Գործառնական վարչությունը իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներքին և արտաքին շուկաներում կնքվող ֆինանսական և ներդրումային գործառնությունների հաշվառումը և վերջնահաշվարկը, Կենտրոնական բանկի հաճախորդների, այդ թվում նաև` կառավարության բանկային հաշիվների սպասարկումը: Հաստատում է թղթակցային հարաբերություններ օտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների հետ: Կատարում է միջբանկային հաշվարկներ և իրականացնում է պետական պարտատոմսերի պահառուի գործառույթներ: Վարչության կառուցվածքում ընդգրկված է 2 բաժին` Հաճախորդների սպասարկման և գործարքների ձևակերպման, Թղթակցային հաշիվների կառավարման և ֆինանսական գործառնությունների բաժինները:
    Հաճախորդների սպասարկման և գործարքների ձևակերպման բաժինը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների բանկային և դեպո հաշիվների սպասարկումը, պետական պարտատոմսերով առաջնային և երկրորդային շուկաներում կատարվող գործառնությունների հաշվառումն ու վերջնահաշվարկը: Իրականացնում է նաև կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների, դրամապահոցների արտահաշվեկշռային և ներքին հաշիվների սպասարկումը:
    Թղթակցային հաշիվների կառավարման և ֆինանսական գործառնությունների բաժինը ապահովում է օտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ կենտրոնական բանկի թղթակցային հարաբերությունների հաստատումը և հաշիվների կառավարումը: Կատարում է թղթակցային, պահառուական և բրոքերային հաշիվների սպասարկման պայմանների համեմատական վերլուծություն, պլանավորում և վերահսկում է ֆինանսական գործառնությունների և թղթակցային հարաբերությունների գծով կատարվող ծախսերն ու եկամուտները:
     

    Պետ` Խաչիկ Խաչատրյան Հեռախոս՝ 589 734 Ֆաքս՝ 563 694 Էլ-փոստ՝ khachatryankh@cba.am
       Իրավաբանական վարչություն

    Իրավաբանական վարչություն հեռ: (+374 10) 592950
     
    Իրավաբանական վարչությունն ապահովում է Կենտրոնական բանկի գործունեության իրավական սպասարկումը: Վարչությունն իր կառուցվածքում ունի 6 բաժին` Իրավական խորհրդատվության և զարգացման բաժին, Ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժին, Իրավական սպասարկման բաժին, Լիցենզավորման և գրանցման առաջին և երկրորդ բաժիններ, Եվրամիության ինտեգրման բաժին:
    Իրավական խորհրդատվության և զարգացման բաժինը մշակում է օրենքների և Կենտրոնական բանկի ակտերի նախագծեր, կազմակերպում է այդ նախագծերի շրջանառությունը, տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդին և ԿԲ ստորաբաժանումներին, պատրաստում է ԿԲ խորհրդի պաշտոնական պարզաբանումների նախագծեր, իրականացնում է միջազգային պայմանագրերի իրավաբանական փորձաքննություն, պարտաստում է ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների և այլ անձանց նամակների պատասխաններ, իրականացնում է ազդագրերի գրացնման գործընթացի իրավական սպասարկում:
    Ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժինն  իրականացնում է Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայի մասնակիցների նկատմամբ վերահսկողության իրավական սպասարկում, այն է` պատասխանատվության միջոցների կիրառման վարույթների իրականացում, մասնակցություն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերստուգումներին, նշանակված պատասխանատվության միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության իրավական սպասարկում, վարույթների շրջանակներում Կենտրոնական բանկի շահերի ներկայացում դատական ատյաններում, ինչպես նաև  ֆինանսական շուկայի մասնակիցների անվճարունակության և/կամ սնանկության գործընթացների իրավական սպասարկում:
     
    Իրավական սպասարկման բաժինն իրականացնում է Կենտրոնական բանկի, որպես իրավաբանական անձի, իրավական սպասարկում: Մասնավորապես` պատրաստում է Կենտրոնական բանկի կողմից կնքվող պայմանագրերի նախագծերը, հաշվառում է կնքված պայմանագրերը և իրականացնում է դրանց հետագա սպասարկումը, իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Կենտրոնական բանկի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ, իրականացնում է Կենտրոնական բանկի պարտավորությունների և դեբիտորական պարտքերի իրավական սպասարկում, պատրաստում է քաղաքացիների և կազմակերպությունների նամակների և դիմում-բողոքների պատասխանները և տեղեկանքները, իրականացնում է Կենտրոնական բանկի կողմից կատարվող գնումների և հրապարակային սակարկությունների գործընթացների իրավական սպասարկում:
     
    Լիցենզավորման ու գրանցման առաջին և երկրորդ բաժինները կազմակերպում են Կենտրոնական բանկի կողմից գրանցվող և/կամ լիզենզավորվող սուբյեկտների գրանցման և/կամ լիցենզավորման գործընթացները, այդ թվում` կազմակերպում են նախնական հավանությունների տրամադրման, ղեկավարների որակավորման և գրանցման, փոփոխությունների գրանցման գործընթացները:
     
    Եվրամիության ինտեգրման բաժինը վերլուծում է Եվրամիության և անդամ երկրների ֆինանսական ոլորտում առկա օրենսդրությունը, ինչպես նաև փորձը, կազմում ֆինանսական ոլորտում Եվրամիության իրավական ակտերին` ՀՀ  ֆինանսական ոլորտի ակտերի համապատասխանության գնահատման հաշվետվություններ:
     
     

    Պետ` Վարուժան Ավետիքյան Հեռախոս՝ 561 771 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ varoujan.avedikian@cba.am
       Կանխիկ դրամով գործառնությունների վարչություն

    Կանխիկ դրամով գործառնությունների վարչություն հեռ: (+374 10) 592592
     
    ՀՀ ԿԲ կանխիկ դրամով գործառնությունների վարչությանը հիմնական նպատակն է կանխիկ դրամի արդյունավետ կառավարումը և ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների սպասարկումը: Վարչության կառուցվածքում ընդգրկված են  Դրամանիշների տեսակավորման և վերահաշվարկի բաժինը, Դրամարկղային գործառնությունների բաժինը և Վանաձորի, Գորիսի, Ծաղկաձորի և Սյունիքի տարածքային դրամարկղային կենտրոնները:
    Դրամանիշների տեսակավորման և վերահաշվարկի բաժինը իրականացնում է  ՀՀ կենտրոնական բանկ մուտքագրված կանխիկ դրամի վերահաշվարկը, տեսակավորումը և փաթեթավորումը, ինչպես նաև հնամաշ թղթադրամների պահպանումն ու հաշվառումը:
    Դրամարկղային գործառնությունների բաժինը ապահովում է ՀՀ տարածքում գործող բանկերի և Կենտրոնական բանկի այլ հաճախորդների դրամարկղային սպասարկումը, հնամաշ թղթադրամների շրջանառությունից դուրս բերումը, քաղաքացիների հնամաշ և պիտանի դրամանիշների փոխանակումը և կազմակերպում է դրամագիտական արժեքների ցուցադրում և վաճառք:

    Պետ` Աշոտ Շարուրյան Հեռախոս՝ 592 591 Ֆաքս՝ 589 266 Էլ-փոստ՝ cashoper@cba.am
       Դրամաշրջանառության կարգավորման վարչություն

    Դրամաշրջանառության կարգավորման վարչություն հեռ: (+374 10) 561655
     
    Դրամաշրջանառության կարգավորման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության  կազմակերպումն ու կարգավորումը: Վարչությունն իր կառուցվածքում ունի 2 բաժին` Դրամաշրջանառության կարգավորման և պահուստների կառավարման բաժին և Արժույթի թողարկման բաժին:
    Դրամաշրջանառության կարգավորման և պահուստների կառավարման բաժնի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորումն ու կազմակերպումը, Կենտրոնական բանկի դրամական պահուստների կառավարումը, ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով գործառնությունների կանոնակարգումը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համատեղ դրամանենգության դեմ պայքարի կազմակերպումը:
    Արժույթի թողարկման բաժնի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկման գործընթացի կազմակերպումը և իրավապահ մարմինների հետ համատեղ դրամանենգության դեմ պայքարի կազմակերպումը:
     

    Պետ` Սուրեն Սիմոնյան Հեռախոս՝ 567 423 Ֆաքս՝ 567 423 Էլ-փոստ՝ emission@cba.am
       Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն

    Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման  վարչություն` հեռ: (+374 10) 592630
     
    Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի (ֆինանսական կազմակերպությունների, շուկաների և ենթակառուցվածքների) կայունությանը և զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու սպառնացող ռիսկերը, հետազոտել դրանք և առաջարկել դրանց լուծումները:
     
    Վարչությունը հիմնականում իրականացնում է ՀՀ ֆինանսական համակարգի կայունության գնահատմանն ուղղված վերլուծություններ, բացահայտում է միտումներ, ախտորոշում է հիմնախնդիրներ, գնահատում է  ֆինանսական կայունության վրա տնտեսության տարբեր հատվածներից ծագող հավանական ռիսկերը, մեկնաբանում և կատարում է կանխատեսումներ, աջակցում է ֆինանսական կազմակերպությունների և ենթակառուցվածքների ռիսկերին համահունչ նորմատիվային ենթաօրենսդրական դաշտի ձևավորման և կատարելագործման, ինչպես նաև ֆինանսական համակարգը կարգավորող օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, մշակում և հրապարակում է հասարակության համար պարբերական հաշվետվություններ և այլ տիպի վերլուծական նյութեր, համագործակցում է ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության, գլոբալ ֆինանսական կայունության ապահովման հետ առնչվող միջազգային կազմակերպությունների հետ:
       Վարչությունն իր կազմում ունի 6 բաժին` Ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժին, Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժին, Վճարային համակարգերի հսկողության բաժին, Մակրոպրուդենցիալ վերլուծությունների բաժին, Ֆինանսական համակարգի զարգացման բաժին, Սպառողների շահերի  պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժին:
     
    Ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժինը իրականացնում է ՀՀ ֆինանսական կայունության գնահատմանն ուղղված վերլուծություններ և ռիսկերի (հիմնականում մակրոտնտեսությունից բխող) նվազեցմանն ուղղված միջոցառումներ, մշակում և կազմակերպում է սիմուլյացիոն խաղեր, ներդնում է հակաճգնաժամային ծրագրեր: Ֆինանսական կայունությունը գնահատելու նպատակով մշակում և կազմում է սթրես սցենարներ, իրականացնում է պարբերական վերլուծություններ, բացահայտում է ռիսկերի զարգացման միտումներ, ախտորոշում է հիմնախնդիրները: Վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած բացասական զարգացումների հիման վրա առաջարկ է ներկայացնում ստուգումներ, ուսումնասիրություններ և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
    Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժինը գնահատում է ֆինանսական ինստիտուտներում և ֆինանսական շուկաներում առկա ռիսկերը, դրանց ազդեցության մակարդակը ֆինանսական կայունության վրա, ախտորոշում է հիմնախնդիրները և վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած բացասական զարգացումների հիման վրա առաջարկ է ներկայացնում ստուգումներ, ուսումնասիրություններ և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Բացահայտում է ֆինանսական համակարգի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, հանդես գալիս կանոնակարգման դաշտում փոփոխությունների առաջարկներով:
    Մշակում և հրապարակում է հասարակության համար պարբերական ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություններ և այլ տիպի վերլուծական նյութեր, իրականացնում է պարբերական վերլուծություններ ֆինանսական համակարգի զարգացումների վերաբերյալ,:
    Վճարային համակարգերի հսկողության բաժինը իրականացնում է ՀՀ-ում գործող համակարգային և հանրային նշանակություն ունեցող վճարային համակարգերի ընթացիկ մոնիտորինգ և միջազգայնորեն սահմանված պահանջներին/ստանդարտներին համապատասխանության գնահատում՝ բացահայտելու համակարգերի հուսալիությանը և արդյունավետությանը սպառնացող վտանգները: Իրականացնում է պարբերական վերլուծություններ և հետազոտություններ առկա ռիսկերը և բացասական միտումները գնահատելու համար, մշակում է դրանց նվազեցմանն ուղղված առաջարկություններ, իրականացնում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և արտասահմանյան համակարգերին մասնակցության թույլտվության տրամադրման ժամանակ տվյալ համակարգի ռիսկայնության վերլուծություն և գնահատում:
    Մակրոպրուդենցիալ վերլուծությունների բաժինը  կառուցում, գնահատում, մեկնաբանում և զարգացնում է տարբեր մոդելներ և քանակական հավասարումներ`  ՀՀ ֆինանսական կայունության խոցելիությունը գնահատելու նպատակով: Հաշվարկում և զարգացնում է ֆինանսական կայունությունը բնութագրող ամփոփ ցուցանիշներ, ինդեքսներ, ինչպես նաև մշակում է ֆինանսական կայունության վրա ազդող տնտեսության տարբեր հատվածներից բխող ռիսկերի սթրես սցենարներ:
     
    Ֆինանսական համակարգի զարգացման բաժինը ուսումնասիրում է ֆինանսական շուկայի հետագա զարգացմանն ուղղված միջազգային լավագույն փորձը և մշակում է հայեցակարգային մոտեցումներ նոր ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների, համակարգերի, գործիքների, ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Հայեցակարգերի հիման վրա ներկայացնում է առաջարկներ ղեկավարությանը, ինչպես նաև աջակցում է Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծված նոր ինստիտուտների գործունեությանը և պետական գերատեսչությունների կողմից ֆինանսական համակարգի զարգացմանը առնչվող բարեփոխումների մշակման և իրականացման աշխատանքներին:
      Սպառողների շահերի  պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժինը մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ձևավորում և կատարելագործում է սպառողների շահերի պաշտպանության համար համապատասխան կարգավորման դաշտը, ֆինանսական կրթման գործիքները, իրականացնում է սպառողների իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, վարում և կատարելագործում է ֆինանսական ծառայությունների սպառողների համար հատուկ ինտերնետային կայք, մշակում և կատարելագործում է ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնները, իրականացում է ֆինանսական կազմակերպությունների թափանցիկության մոնիտորինգ:

    Պետ` Վահե Վարդանյան Հեռախոս՝ 592 680 Ֆաքս՝ 563 783 Էլ-փոստ՝ polstrat@cba.am
       Հասարակայնության հետ կապերի ծառայություն

    Հասարակայնության հետ կապերի ծառայության հեռ: (+374 10) 592780
     
     Հասարակայնության հետ կապերի ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն է տրամադրում հասարակությանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ, ապահովում է ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարությանը տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությամբ, իրականացնում է կրթական ծրագրեր դպրոցականների և ուսուցիչների համար, ՀՀ կենտրոնական բանկի մասին տվյալներ է տրամադրում արտասահմանյան տեղեկատվական գործակալություններին և հրատարակություններին, զարգացնում է Կենտրոնական բանկի տնային էջը, թարմացնում և կանոնակարգում է կայքում զետեղված տեղեկատվությունը:

    Ղեկավար` Մերի Շահինյան Հեռախոս՝ 563 761 Ֆաքս՝ 563 761 Էլ-փոստ՝ meri.shahinyan@cba.am
       Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն

    Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն հեռ: (+374 10) 542680
     
    Վարչության հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները, բացահայտել ֆինանսական կազմակերպությունների, թողարկողների, շուկաների և ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, հետազոտել դրանք և առաջարկել համապատասխան լուծումներ:  Վարչությունն իր կառուցվածքում ունի 4 բաժին և 1 թեստերի պատասխանատու` Բանկային համակարգի կարգավորման բաժին, Ապահովագրական համակարգի կարգավորման բաժին, Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժին, Վճարահաշվարկային համակարգի կարգավորման բաժին:
    Վարչության կառուցվածքում ընդգրկված բաժիններն, իրենց վերապահված իրավասությունների սահմաններում, իրականացնում են վարչության գործառույթները`
     
    • -կարգավորում և կանոնակարգում են ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությունը և մասնակցում են ոլորտը կարգավորող օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին,
    • -ձևավորում և կատարելագործում են ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման, ինչպես նաև ռիսկերին համահունչ նորմատիվային ենթաօրենսդրական դաշտը,
    • -մշակում և կատարելագործում են ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության թեստերը,
    • -ուսումնասիրում են ֆինանսական համակարգին վերաբերող միջազգային փորձը, մեթոդաբանական նյութերը,
    • -իրականացնում են դրանց տեղայնացման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև պարզաբանում են ստացվող մեթոդաբանական հարցադրումները,
    • -ներկայացնում են առաջարկություններ ֆինանսական համակարգի մասնակիցների վերահսկողությանն առնչվող խնդիրների վերաբերյալ և աջակցում են ստուգումների ընթացքում,
    • -մշակում և կատարելագործում են ֆինանսկան վերահսկողության ձեռնարկները, գործիքները և մեթոդական ուղեցույցները,
    • -զարգացնում են Կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների, պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների և այլ համակարգերը,
    • -ուսումնասիրում են վճարահաշվարկային համակարգի հետ կապված զեղծարարությունների և դրանց դեմ պայքարի վերաբերյալ միջազգային փորձը և մշակում են դրանց դեմ ուղղված համապատասխան ենթաօրենսդրական ակտեր,<
    • -համագործակցում են միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների  հետ:
     

    Պետ` Անդրանիկ Գրիգորյան Հեռախոս՝ 592 761 Ֆաքս՝  Էլ-փոստ՝ a.grigoryan@cba.am
    Անվտանգության վարչություն
    Պետ` Սարիբեկ Մկրտչյան Հեռախոս՝ 524 881 Ֆաքս՝ 524 881 Էլ-փոստ՝ security@cba.am
    Գործերի կառավարչություն
    Կառավարիչ` Վահե Չիլինգարյան Հեռախոս՝ 524 881 Ֆաքս՝ 524 881 Էլ-փոստ՝ administrative@cba.am
    Այցելուների կենտրոն
    Ղեկավար` Զարուհի Բարսեղյան Հեռախոս՝ 592 783 Ֆաքս՝ 563 761 Էլ-փոստ՝ info@cba.am
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next