Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance

Economic Forecast Platform
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Դրամաշրջանառությունը ՀՍՍՀ ժամանակաշրջանում 

 
 
1924 թ. Խորհրդային Միության տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամները: Վերջիններս թողարկվում են 1, 2, 3 և 5 կոպեկ արժողությամբ` պղնձից, 10, 15, 20 կոպեկ արժողությամբ` ցածրորակ արծաթից և 50 կոպեկ, 1 ռուբլի արժողությամբ` արծաթից: 1925-1928 թթ. թողարկվում է ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը` կես կոպեկը:
 
1923 թ. առաջին անգամ թողարկվում է Խորհրդային Ռուսաստանի ոսկե դրամը` 1 չերվոնեց անվանական արժեքով, որն իր չափանիշներով համապատասխանում էր Ռուսաստանի կայսրության 10 ռուբլի արժողությամբ ոսկե մետաղադրամին: Այն գրեթե շրջանառության մեջ չի եղել և օգտագործվել է արտաքին առևտրային գործարքներում:
 
1926 թ. սկսած 1, 2, 3 և  5 կոպեկ անվանական արժեքներով մետաղադրամները թողարկվում են բրոնզից, իսկ 1931 թ. սկսած 10, 15, 20 կոպեկ արժողությամբ մետաղադրամները թողարկվում են պղինձ-նիկելի համաձուլվածքից:
 
Բազմազան էին առաջին խորհրդային թղթադրամները: Շրջանառության մեջ էին և' խորհրդային չերվոնեցը (10 ռուբլի), և' խորհրդային ռուբլիները, որոնք ձևավորված էին խորհրդային գաղափարներին հարիր պատկերներով: Այս շրջանում թղթադրամներն արագ փոխարինում էին իրար:
 
1947 թ. իրագործվում է դրամական բարեփոխումը, որի հիմնական նպատակն էր` նպաստել պատերազմից տուժած տնտեսության արագ վերականգնմանը, մեծ թվով կեղծ դրամանիշերի շրջանառությունից դուրսբերմանը և հին նմուշի թղթադրամների փոխանակմանը նոր նմուշներով:
 
1961 թ. դրամական բարեփոխման հիմքում ընկած էին գների մասշտաբի փոփոխությունը (10:1 հարաբերությամբ), դրամաշրջանառության ոլորտի առողջացումը և նոր նմուշի դրամանիշերի թողարկումը: Շրջանա­ռու­թյան մեջ է դրվում մետաղադրամների նոր շարքը` 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը բաղկացած էր 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքներից:
 
1991 թ. դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 50 և 100 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները փոխարինվում են նոր նմուշի` 1991 թ. նմուշի 50 և 100 (երկու տարբեր տիպի) ռուբլի անվանական արժեքների թղթադրամներով, իսկ ավելի ուշ շրջանառության մեջ են դրվում նաև 1991 թ. նմուշի 1, 3, 5, 10, 200, 500 և 1000 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը: 1992 թ. հունվարից սկսվում է գների ազատականացումը, որը հանգեցնում է գների բարձրացման և ռուբլու արժեզրկման: Շրջանառության մեջ են դրվում 1992 թ. նմուշի թղթադրամներըª 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով:

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next