ՀՀ կենտրոնական բանկի մասին
Պատմություն
Հայաստանի ֆինանսավարկային համակարգի զարգացումները
1991թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն:
1991թ. դեկտեմբերին ՀՀ պետական բանկի վրա են դրվում նորանկախ Հայաստանի Հանրապետության ազգային բանկի գործառույթները:
1993թ. ապրիլի 27-ին ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով Ազգային բանկը վերանվանվում է ՀՀ կենտրոնական բանկ: Այն ղեկավարում է Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր 1986 թվականից:
1993թ. հուլիսի 26-ին ՌԴ ԿԲ-ն Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ է դնում 1993 թ. թողարկված նմուշի ռուբլին: Փաստորեն, Ռուսաստանը դուրս է գալիս խորհրդային ռուբլու գոտուց` մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ: Թեև 1993թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվում է համաձայնագիր` միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվում: 1993 թ. հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերի 12-13-ին Ուզբեկստանը և Ղազախստանը շրջանառության մեջ են դնում իրենց ազգային արժույթները: Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, և երկիրը հայտնվում է ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջև: Միաժամանակ, Հայաստանը գտնվում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի մեջ, ռազմական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղում, տնտեսությունը մտել էր գերգնաճի շրջան:
Հայաստանը մնում է առանց ընտրության հնարավորության: Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով` ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի,
ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովը մինչև նոյեմբերի 22-ը ընդունում է 20-ից ավելի կարևորագույն որոշումներ: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93 թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը:
Դրամափոխությունից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Ի. Իսահակյանը հայտարարում է, որ Կենտրոնական բանկը որդեգրելու է կոշտ և զուսպ քաղաքականություն, և որ դրամի կայունացման ֆոնդն այսուհետև ամբողջությամբ լինելու է Կենտրոնական բանկում: Նշենք, որ սկզբնական շրջանում Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար ԱՄՆ դոլար:
1994թ. Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Բագրատ Ասատրյանը և պաշտոնավարում մինչև 1998 թ.:
1994թ. ՀՀ կենտրոնական բանկն առաջին անգամ մշակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր:
1994 թ . հունվարին արձանագրվում է դրամանենգության առաջին փաստը: Դրամանենգը 10 դրամանոց թղթադրամը վերածել էր 100-ի` ավելացնելով մեկ զրո:
1995թ. հուլիսի 27-ին հիմնվում է Հայաստանի բանկերի ասոցիացիան, որի նախագահ է ընտրվում Տիգրան Սարգսյանը: Ասոցիացիայի նպատակն էր` լոբբիստական գործունեությամբ պաշտպանել անդամակցող բանկերի շահերը: Այժմ այդ կառույցը կոչվում է Հայաստանի բանկերի միություն:
1996 թվականին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բանկային համակարգում ձևավորված հարաբերությունները կարգավորող հիմնական` «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ նոր օրենքները, ինչպես նաև «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները:
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է, որի իրագործման նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Կենտրոնական բանկի խնդիրներն են`
- Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
- գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
- Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
- արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
- ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
1998 թ . մարտին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Տիգրան Սարգսյանը և պաշտոնավարում մինչև 2008 թ. ապրիլը:
2002-2003 թթ . նշանավորվում են բանկային օրենսդրության մեջ կատարված էական փոփոխություններով և նորամուծություններով: Մասնավորապես, 2002թ. մայիսի 29-ին ընդունվում է "Վարկային կազմակերպությունների մասին" ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին:
2002թ. փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվում են Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները` նպատակ ունենալով կանխարգելել ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում: Կատարված օրենսդրական փոփոխությունների պահանջներին համահունչ` Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մշակվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնց արդյունքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումներն ու ընթացակարգերը:
2002թ. փոփոխություններ են կատարվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքը համալրվում է վարկային կազմակերպությունների գործունեությամբ, դրամական (փողային) փոխանցումների, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների, քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման հետ կապված գործունեությամբ: Գործունեության վերոնշյալ տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:
2004թ. ընդունվում են մի շարք նոր օրենքներ. սեպտեմբերի 28-ին` «Ինկասացիայի մասին», նոյեմբերի 24-ին` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին», դեկտեմբերի 14-ին` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքները:
2005թ. ՀՀ-ում ներդրվում է ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգ, որով ֆինանսական համակարգի բոլոր մասնակիցների գործունեության կարգավորման և վերահսկողության գործառույթը վերապահվում է ՀՀ ԿԲ-ին:
Բանկային օրենսդրության փոփոխությունների փաթեթով բանկային համակարգում, ինչպես նաև ֆինանսական մյուս հաստատություններում` ապահովագրական և ներդրումային ընկերություններում ներդրվում է կորպորատիվ կառավարման համակարգը:
Բանկերի գործունեությունը հասարակության համար ավելի մատչելի դարձնելու համար ընդլայնվում է բանկերի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների ծավալը: Բանկերի գործունեությունն ավելի թափանցիկ է դարձվում նաև բաժնետերերի համար:
Արժութային օրենսդրությունում ընդլայնվում է այն գնանշումների շրջանակը, որոնք պետք է կատարվեն բացառապես հայկական դրամով, սահմանվում են այն վայրերը, որտեղ թույլատրվում է իրականացնել արտարժույթի առուվաճառքը, հստակեցվում են արտարժույթի առուվաճառքին մասնակցող սուբյեկտների լիազորությունների սահմանները, խստացվում արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը:
2006թ. օրենսդրությամբ ամրապնդվում են դրամավարկային քաղաքականության նոր` գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցման իրավական հիմքերը և ըստ այդմ սահմանվում են նոր դրույթներ` ՀՀ ԿԲ գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու համար:
Արժեթղթերի շուկայի զարգացմանն են ուղղվում ոչ փաստաթղթային արժեթղթերի նկատմամբ գրավի իրավունքի ծագման, դրա պահի հստակեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները:
2007թ. բանկային գործունեությունը կարգավորող օրենքներում կատարված փոփոխություններով ամրագրվում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկերի կողմից հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու փաստի վերաբերյալ գաղտնիության ապահովումը:
2007թ. ապրիլին ընդունվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը մշակվել է Եվրոմիության օրենսդրության հիման վրա: Դրանով տարանջատվել են ապահովագրության դասերը և ենթադասերը, լիցենզավորման բովանդակությունը համապատասխանեցվել է ԵՄ պահանջներին, ապահովագրական միջնորդության կարգավորումը համապատասխանեցվել է ԵՄ դիրեկտիվներին:
Հոկտեմբերին ընդունվում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքն, որը նախատեսում է արժեթղթերի շուկայի առավել ճկուն և արդյունավետ կարգավորում: Նոր օրենքը հիմնված է եվրոպական մոդելի վրա: Օրենքը խթանում է ներդրումային բանկային գործի զարգացումը` թույլ տալով առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին արժեթղթերի շուկայում մատուցել ներդրումային ծառայություններ` առանց լրացուցիչ լիցենզիայի:
2007թ. օրենսդրորեն ամրագրվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
2008թ . հունիսին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Արթուր Ջավադյանը:
2008թ. Կենտրոնական բանկը շարունակում է ՀՀ ֆինանսական համակարգի գործունեությանն առնչվող օրենսդրական մի շարք բարեփոխումների իրականացումը:
ՀՀ Ազգային ժողովն ընդունում է արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաև հիփոթեքային արժեթղթերի շուկայի զարգացմանը նպաստող օրենքների փաթեթ, մասնավորապես` «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքը:
Նույն թվականին ընդունվում է նաև մեկ այլ` ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների փաթեթ` «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները:
Նույն թվականին ընդունվում է նաև մեկ այլ` ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների փաթեթ` «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն էին ուղղված ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքները:
2009թ. մի շարք փոփոխություններ են կատարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում: Այդ փոփոխությունների արդյունքում խստացվում են արժութային օրենսդրության խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
2010թ. ընդունվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքը: Օրենքի հիմնական նպատակը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն է, մասնավորապես` նրանց պատճառված վնասի հատուցումն ապահովող արդյունավետ մեխանիզմների սահմանման միջոցով:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը հայաստանյան բանկերի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումն է և ավանդատուների շահերի պաշտպանությունը: Երաշխավորված ավանդի չափերը կրկնապատկվում են` ֆիզիկական անձանց դրամային բանկային ավանդները երաշխավորվում են 4 000 000 ՀՀ դրամի չափով, իսկ արտարժութային ավանդները` 2 000 000 ՀՀ դրամի չափով:
Փոփոխություններ են կատարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում և դրանց ընդունմամբ պայմանավորված` այլ օրենքներում ևս կատարվում են համապատասխան փոփոխություններ:
1991թ. դեկտեմբերին ՀՀ տարածքում գործել են 39 առևտրային բանկեր:
1992թ. դեկտեմբերին գործել են 51 առևտրային բանկեր:
1993թ. դեկտեմբերին գործել են 58 առևտրային բանկեր, 62 գրավատուն և 7 ապահովագրական ընկերություններ: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 283 հազար դրամ:
1994թ. դեկտեմբերին գործել են 51 առևտրային բանկեր և 18 գրավատուն: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 3 մլրդ 545 մլն դրամ:
1995թ. դեկտեմբերին բանկերի թիվը կրճատվել է մինչև 35: Ընդհանուր կապիտալը կազմել է 7 մլրդ 263.9 մլն դրամ:
1996թ. դեկտեմբերին գործել են 34 առևտրային բանկեր: Ընդհանուր կապիտալը կազմել է 10 մլրդ 673.8 մլն դրամ, իսկ փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 8 մլրդ 765.2 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 3 մլրդ 617.3 մլն դրամ:
1997թ. դեկտեմբերին գործել են 31 առևտրային բանկեր` 15 մլրդ 732.1 մլն դրամ ընդհանուր կապիտալով: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմել է 13 մլրդ 700.4 մլն դրամ, ոչ ռեզիդենտ մասը` 5 մլրդ 257.7 մլն դրամ:
1998թ. դեկտեմբերին գործել են 30 առևտրային բանկեր: Ընդհանուր կապիտալը` 26 մլրդ 374.5 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 18 մլրդ 802.7 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 7 մլն 884.9 մլն դրամ:
1999թ. դեկտեմբերին գործել են 31 առևտրային բանկեր: Ընդհանուր կապիտալը` 33 մլրդ 96 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 22 մլրդ 841,2 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 10 մլրդ 293.3 մլն դրամ:
2000թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 31 առևտրային բանկեր` 178 մասնաճյուղերով: Ընդհանուր կապիտալը` 33 մլրդ 615.8 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 29 մլրդ 547.5 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 12 մլրդ 555.4 մլն դրամ:
2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 30 առևտրային բանկեր` 240 մասնաճյուղերով: Բանկերից 8-ը գործել են հատուկ վերահսկողության դաշտում: Ընդհանուր վերահսկողության դաշտում գործող 22 բանկերի ընդհանուր կապիտալը տարվա վերջի դրությամբ կազմել է 34 մլրդ 718,6 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 28 մլրդ 910.6 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 16 մլրդ 194.6 մլն դրամ:
2002թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 25 առևտրային բանկեր` 231 մասնաճյուղերով: Բանկերից 5-ը գործել են հատուկ վերահսկողության դաշտում: Ընդհանուր վերահսկողության դաշտում գործող 20 բանկի ընդհանուր կապիտալը տարվա վերջի դրությամբ կազմել է 42 մլրդ 146.6 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 32 մլրդ 735.9 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 16 մլրդ 898.3 մլն դրամ:
2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 20 առևտրային բանկեր` 232 մասնաճյուղերով: Բանկերից 1-ը գործել է հատուկ վերահսկողության դաշտում: Ընդհանուր վերահսկողության դաշտում գործող 19 բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 50 մլրդ 113.3 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 36 մլրդ 769 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 17 մլրդ 65.2 մլն դրամ:
2004թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 20 առևտրային բանկեր` 233 մասնաճյուղերով: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 64 մլրդ 735.3 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 40 մլրդ 135 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 20 մլրդ 988.5 մլն դրամ:
2005թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 21 առևտրային բանկեր` 267 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 95%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 94 մլրդ 761 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 60 մլրդ 928 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 30 մլրդ 757 մլն դրամ:
Վերջին տարիներին գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունումը լայն տարածում է գտել ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: ԱՊՀ պետություններում առաջինը ՀՀ կենտրոնական բանկն է անցել գնաճի նպատակադրման քաղաքականության (2006 թ. հունվարի 1-ից), ըստ որի` դրամավարկային քաղաքականության առաջնային նպատակի` ցածր և կայուն գնաճի ապահովումն իրականացվում է ոչ միայն հետևելով փողի զանգվածին, այլև այլ գործոնների: Գնաճի նպատակադրման ռազմավարություն ընդունելիս հիմնական գործիքը վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքն է, որն ամեն ամիս սահմանում է ԿԲ խորհուրդը:
2006թ-ից ՀՀ կենտրոնական բանկին են փոխանցվել նաև Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորման ու վերահսկողության գործառույթները: Միավորված համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական, անկախ և արդյունավետ համախմբված վերահսկողության և կարգավորման համակարգի ստեղծումն էր, ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների (բանկային, ապահովագրական, արժեթղթային գործառնություններ) սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
2006 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են.
- 21 առևտրային բանկեր (299 մասնաճյուղերով), որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 94%-ը:
Բանկերի.
- ընդհանուր կապիտալը կազմել է 120.3 մլրդ դրամ,
- ընդհանուր ակտիվները` 524.6 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորությունները` 404.3 մլրդ դրամ,
- փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 80.1 մլրդ դրամ,
- ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 35.7 մլրդ դրամ:
- 17 վարկային կազմակերպություններ` 10 մասնաճյուղերով,
- 15 ապահովագրական ընկերություններ և 6 ապահովագրական բրոքերային ընկերություններ,
- 64 գրավատուն,
- արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 288 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը),
- արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 7 իրավաբանական անձինք,
- դրամական փոխանցումներ իրականացնող 3 ընկերություն ("Հայփոստ" և "Արմենիան Էքսպրես" ՓԲԸ-ներ, "Դեպի տուն" ՍՊԸ), ինչպես նաև վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 1 կազմակերպություն ("Արմենիան Քարդ" ՓԲԸ),
- ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային գործունեության լիցենզիա ստացած 20 մասնագիտացված անձինք (ընդ որում` դրանցից 6-ը, բացի բրոքերային գործունեության լիցենզիայից, ունեցել են նաև հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա, իսկ 1-ը` նաև պահառուի լիցենզիա) և 2 ինքնակարգավորվող կազմակերպություններ ("Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա", արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող "Հայաստանի ֆոնդային բորսա"):
2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են.
- 22 առևտրային բանկեր` 347 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը:
Բանկերի. - ընդհանուր կապիտալը կազմել է 171.6 մլրդ դրամ,
- ընդհանուր ակտիվները` 764.5 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորությունները` 592.9 մլրդ դրամ,
- փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 116.5 մլրդ դրամ,
- ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 63.3 մլրդ դրամ,
- 21 վարկային կազմակերպություններ` 40 մասնաճյուղերով,
- 10 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական բրոքերային ընկերություններ,
- 65 գրավատուն,
- արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 283 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը),
- արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 5 իրավաբանական անձինք,
- դրամական փոխանցումներ իրականացնող 7 ընկերություն,
- վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 4 կազմակերպություն,
- ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային գործունեության լիցենզիա ստացած 15 մասնագիտացված անձինք (դրանցից 6-ը, բացի բրոքերային գործունեության լիցենզիայից, ունեցել են նաև հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա, իսկ 4-ը` նաև պահառուի լիցենզիա), "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ և "Հայաստանի ֆոնդային բորսա" ԲԲԸ:
2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են.
- 22 առևտրային բանկեր` 380 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 91%-ը:
Բանկերի. - ընդհանուր կապիտալը կազմել է 235.7 մլրդ դրամ,
- ընդհանուր ակտիվները` 1 տրլն 24.2 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորությունները` 788.5 մլրդ դրամ,
- փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 152.5 մլրդ դրամ,
- ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 97.5 մլրդ դրամ,
- 25 վարկային կազմակերպություններ` 48 մասնաճյուղերով,
- 11 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ),
- 67 գրավատուն,
- արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 289 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը),
- արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 2 իրավաբանական անձինք,
- դրամական փոխանցումներ իրականացնող 11 ընկերություն,
- վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 7 կազմակերպություն,
- ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 22 առևտրային բանկեր, 10 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:
2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են.
- 22 առևտրային բանկերª 391 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 93%-ը:
Բանկերի. - ընդհանուր կապիտալը կազմել է 278.4 մլրդ դրամ
- ընդհանուր ակտիվները` 1 տրլն 326.0 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորությունները` 1 տրլն 47.6 մլրդ դրամ,
- փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 188.6 մլրդ դրամ,
- ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 126.15 մլրդ դրամ,
- 27 վարկային կազմակերպություններ` 55 մասնաճյուղերով,
- 12 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ),
- 103 գրավատուն,
- արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 302 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը),
- արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 4 իրավաբանական անձինք,
- դրամական փոխանցումներ իրականացնող 9 ընկերություն,
- վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 7 կազմակերպություն,
- ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 22 առևտրային բանկեր, 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:
2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են.
- 21 առևտրային բանկեր` 405 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը:
Բանկերի. - ընդհանուր կապիտալը կազմել է 318.9 մլրդ դրամ,
- ընդհանուր ակտիվները` 1 տրլն 560 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորությունները` 1 տրլն 241 մլրդ դրամ,
- փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 203.8 մլրդ դրամ,
- ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 151.0 մլրդ դրամ,
- 32 վարկային կազմակերպություններ` 60 մասնաճյուղերով,
- 11 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ),
- 116 գրավատուն,
- արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 239 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը),
- արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 2 իրավաբանական անձինք,
- դրամական փոխանցումներ իրականացնող 10 ընկերություն,
- վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 6 կազմակերպություն,
- ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 21 առևտրային բանկեր, 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:
2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են.
- 21 առևտրային բանկեր` 442 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը:
Բանկերի. - ընդհանուր կապիտալը կազմել է 355.9 մլրդ դրամ,
- ընդհանուր ակտիվները` 2 տրլն 67 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորությունները` 1 տրլն 711 մլրդ դրամ,
- փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 222.6 մլրդ դրամ,
- ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 168.8 մլրդ դրամ,
- 32 վարկային կազմակերպություններ` 78 մասնաճյուղերով,
- 9 ապահովագրական ընկերություններ և 4 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ),
- 123 գրավատուն,
- արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 296 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը),
- արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 1 իրավաբանական անձ,
- դրամական փոխանցումներ իրականացնող 10 ընկերություն,
- վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 6 կազմակերպություն,
- ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 21 առևտրային բանկեր, 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ: