«Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի Շարունակական կրթության և հետազոտական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է «ՀՀ բանկային համակարգ. ներածական դասընթաց» եռամսյա ուսումնական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման միջոցով նպաստել որակյալ սկսնակ մասնագետների պատրաստմանը, ովքեր իրենց ուրույն տեղը կարող են զբաղեցնել ՀՀ առևտրային բանկերում:
Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում բարձր միավորներ (100 հնարավորից առնվազն 75 միավոր) ապահոված ունկնդիրները կստանան ավարտական վկայականներ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի կողմից, ինչպես նաև երկշաբաթյա գործնական ուսուցման հնարավորություն ՀՀ առևտրային բանկերում:
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել առևտրային բանկերի սկսնակ, ինչպես նաև փորձաշրջանում գտնվող աշխատակիցները, ԲՈՒՀ-երի ավարտական կուրսի ուսանողները և շրջանավարտները:
Ծրագիրն իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը` 18:30-21:30: Վճարումը կատարվում է երեք նվագով` յուրաքանչյուր նվագը 60.000 ՀՀ դրամ:
Ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի Շարունակական կրթության և հետազոտական կենտրոն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- մեկ լուսանկար (3x4 չափի),
- դիպլոմի և միջուկի պատճեններ (ուսանողները ներկայացնում են ստուգման գրքույկի պատճենը կամ ԲՈՒՀ-ից տեղեկանք` ուսանող լինելու վերաբերյալ),
- ինքնակենսագրություն կամ CV,
- անձնագրի պատճենը (առաջին էջ և հաշվառման էջ),
- սոցիալական քարտի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-19:00:
Ծրագրին մասնակցելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 53-77-40, 53-77-88 հեռախոսահամարներով կամ այցելել ք. Երևան, Ամիրյան 26, 3-րդ հարկ, «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի Շարունակական կրթության և հետազոտական կենտրոն: