ՀՀ կենտրոնական բանկի մասին
Աշխատանքը Կենտրոնական բանկում
Պրակտիկա
Կենտրոնական բանկում կազմակերպվում է ինչպես նախադիպլոմային, այնպես էլ աշխատանքային պրակտիկա, ինչը տալիս է պրակտիկանտներին իրենց տեսական գիտելիքներն ամրապնդելու և պրակտիկ աշխատանքային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն:
Նախադիպլոմային պրակտիկան կազմակերպվում է ՀՀ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի և մագիստրոսի կոչմանը հավակնող ավարտական կուրսերի ուսանողների համար: Պրակտիկայի կազմակերպման համար ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 10-ը Կենտրոնական բանկ ուղղվում է գրություն, որտեղ նշվում է նախադիպլոմային պրակտիկայի ժամկետը, հավակնող ուսանողների անունները և նրանց դիպլոմային աշխատանքների հաստատված թեմաները, որոնք պետք է լինեն ֆինանսների, տնտեսագիտության, իրավագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և առնչվեն Կենտրոնական բանկի խնդիրներին:
Աշխատանքային պրակտիկա (Internship) կարող են անցնել PhD կոչմանը հավակնող, ինչպես նաև մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները: Կենտրոնական բանկում աշխատանքային պրակտիկան կազմակերպվում է ԲՈՒՀ-ի ուսանողի կողմից Կենտրոնական բանկ ուղղված գրության հիման վրա, անվճար հիմունքներով: