Օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ է համարվում օտարերկրյա ներդրումային ընկերության օտարերկրյա պետությունում գրանցված և տվյալ պետության իրավասու մարմնի տված լիցենզիայի հիման վրա ներդրումային ծառայությունների մատուցման իրավունք ունեցող իրավաբանական անձինք ՀՀ տարածքում տեղակայված առանձնացված ստորաբաժանումը, որը 'Արժեթղթերի շուկայի մասին' ՀՀ օրենքի համաձայն գրանցված է Կենտրոնական բանկում որպես օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ:
Այս պահի դրությամբ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ Հայաստանի արժեթղթերի շուկայում չկա: