Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Իրադարձություններ


Երևանում տեղի է ունեցել «Կոնսոլիդացված վերահսկողություն և ռիսկերի ինտեգրում» թեմայով տարածաշրջանային սեմինար Վերադարձ



 
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Երևանում տեղի է ունեցել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպած «Կոնսոլիդացված վերահսկողություն և ռիսկերի ինտեգրում» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի շուրջ 30 մասնագետներ:
Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը, Ստիվ Սանդերֆորդը և Անիտա Ֆիմստերը ներկայացրել են կորպորատիվ կառավարման և ռիսկերի վերահսկման գործառույթներին, ռիսկերի զատորոշման և դրանց մասին տեղեկացման մեխանիզմներին, կազմակերպություններում ռիսկերի գնահատման համակարգի կառուցման, կոնսոլիդացված կերպով կազմակերպության գնահատմանը վերաբերող հարցեր:
          ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության և կարգավորման ավագ վերահսկող-ֆինանսական վերլուծաբան Ռոբերտ Ուոքերն իր խոսքում նշել է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները հրամայական են դարձնում կազմակերպություններում ռիսկերի գնահատման և վերահսկման հնարավորինս ընդգրկուն մեխանիզմների ստեղծումը: Այս առումով կարևորվում է ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներում ռիսկերի առաջացման ու կանխարգելման գործիքների մշակումը և գործարկումը:
          ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը նշել է, որ ֆինանսական կայունության տեսանկյունից կարևոր է ֆինանսական համակարգի ռիսկերի գնահատումը: Այդ առումով նման սեմինարի անցկացումը Հայաստանում զգալի ներուժ է ստեղծում ապագա ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար:
ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ միջազգային ճգնաժամը ցույց տվեց, որ ռիսկերի կառավարումն արդիական է ցանկացած ` հատկապես, ֆինանսական կազմակերպության համար, միևնույն ժամանակ առավել կարևոր է ֆինանսական կազմակերպությունում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացումը:
 
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Next